Եվրոպան պետք է դադարեցնի աջակցել ահաբեկիչներին. Բաշար Ասադ
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2015/09/Ասադ-300x225.jpg)
Եվրոպան պետք է դադարեցնի աջակցությունն ահաբեկիչներին, եթե ցանկանում է լուծել փախստականների խնդիրը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` այդ մասին հայտարարել է Սիրիայի նախագահ Բաշալ Ասադը ռուսական առաջատար ԶԼՄ -ներին տված հարցազրույցում:
«Հարցն այն չէ, Եվրոպան ընդունում է փախստականներին, թե ոչ, այլ այն, որ անհրաժեշտ է վերացնել այդ խնդրի առաջնային պատճառները: Եթե եվրոպացիներին մտահոգում է փախստականների ճակատագիրը, ապա թող նրանք դադարեցնեն ահաբեկիչներին աջակցություն ցուցաբերելը: Դա մեր կարծիքն է այդ խնդրի հետ կապված: Այստեղ է փախստականների հարցի էությունը»,- ասել է Սիրիայի նախագահը:
Ասադն, օգտվելով լրագրողների հետ հանդիպման հնարավորությունից, դիմել է բոլոր ուժերին` ահաբեկչության դեմ պայքարում միավորվելու կոչով, քանի որ դա է սիրիացիների կողմից առաջադարված քաղաքական նպատակներին հասնելու ճանապարհը` երկխոսության և քաղաքական գործընթացների միջոցով: