Սիրիայում ավազե փոթորկից շնչահեղձ է եղել 3 մարդ

Հարևան Իրաքից Սիրիային պատուհասած ավազե փոթորիկը կաթվածահար է արել Եփրատի հովտի մի շարք շրջանների բնակիչների կյանքը։
1in.am-ի փոխանցմամբ՝ խիտ փոշու ամպերը քամու հետ հասել են Դամասկոս և երկրի կենտրոնական մի քանի այլ քաղաքներ։
Ինչպես հայտնել է Սիրիայի առողջապահության նախարար Նիզար Յազիջին, կապված ավազե փոթորկի հետ՝ բոլոր բուժհաստատություններն աշխատել են արտակարգ ռեժիմով։ Ռիսկային խմբում են հայտնվել սրտանոթային համակարգի խնդիրներ, շնչառական և ալերգիկ հիվանդություններ ունեցող քաղաքացիները։
Տուժել է տարբեր տարիքի մոտ 5000 քաղաքացի, որոնց մոտ ի հայտ են եկել շնչառական խնդիրներ։ Համա քաղաքից հաղորդվել է շնչահեղձությամբ մահվան 3 դեպքի մասին։