Կանադայի Պահպանողական կուսակցությունը Հայաստանում հյուպատոսություն հիմնելու նախաձեռնությամբ է հանդես եկել

Սեպտեմբեր 8-֊ին Տորոնտոյի Հայ կենտրոնում կայացած համայնքային հավաքի ընթացքում Կանադայի պաշտպանության նախարար Ջեյսոն Քենին հայտարարել է, որ եթե Կանադայի Պահպանողական կուսակցությունն առաջիկա հոկտեմբերին կայանալիք ընտրություններում վերստին իշխանության գա, Հայաստանում Կանադայի պետության հյուպատոսություն կբացի: Այս մասին «Հայերն այսօրին» տեղեկացնում են Հայ-կանադական պահպանողական ընկերակցությունից:

Պաշտպանության նախարարը նաև հավելել է, որ հյուպատոսարանին զուգահեռ պիտի հիմնվի և գործի Կանադական առևտրային գրասենյակը, որի նպատակը պետք է լինի Հայաստանի և Կանադայի միջև առևտրային գործակցության խթանումն ու տնտեսական ոլորտում միջպետական համագործակցությունը:

Կանադա1

Scroll Up