Բեռլինում` Լեպսիուսի տանը Ցեղասպանության վերաբերյալ գրքի շնորհանդես է տեղի ունեցել

Օգոստոսի 27-ին Բեռլինում Իոհանես Լեպսիուսի տանը Ցեղասպանության մասին նոր գիրք է ներկայացվում` «Մահը անապատում. Հայերի ցեղասպանությունը»: Գրքի հեղինակը գերմանացի պատմաբան Ռոլֆ Հոսֆիլդն է: Այդ մասին ըստ News.am-ի՝ հաղորդում է «Լեպսիուսի տուն» ինստիտուտի կայքը: Գրքի համառոտ բնութագրման մեջ ասված է.
«Աղետը. հայերն այսպես են անվանում այն դեպքերը, որոնք սկսվել էին 1915-ի գարնանը` XX դարի առաջին Ցեղասպանությունը:
Ռոլֆ Հոսֆիլդը, լավագույն մասնագետներից մեկը, ցեղասպանության հզոր ու ճշգրիտ պատկեր է ներկայացնում, բացատրում է այն կանխադրույթները եւ տաբուները, որոնք դեռեւս շրջապատում են պատմագրությունը այդ հարցում:
Ամբողջ աշխարհի աչքի առաջ 1915-ի գարնանը եւ ամռանը օսմանական հայերը հավաքվեցին ու քշվեցին` «թուրքական կայսրությունը հայկական ցեղից մաքրելու» ակնհայտ նպատակով: Այդ մասին 1915-ի հուլիսին իր հեռագրում տեղեկացնում է Բերլինում Գերմանիայի դեսպանը: 1,5 միլիոն մարդ է զոհվել, որոնցից շատերին` տղամարդկանց, կանանց եւ երեխաների տեղահանել են դեպի անապատ եւ այնտեղ թողել` մեռնելու:
Ռոլֆ Հոսֆիլդն իր գրքով նոր հուշարձան է կանգնեցրել ցեղասպանության զոհերի համար, որը Թուրքիան դեռեւս ժխտում է»: