Բելգիայի հայ համայնքը դժգոհ է Ցեղասպանության վերաբերյալ ընդունված որոշումից

Բելգիայի հայ համայնքը բավարարված չէ մայիսի 23-ին խորհրդարանական մեծամասնության կողմից Հայերի ցեղասպանության մասին ընդունված որոշումից: Այդ մասին ըստ News.am-ի՝ հաղորդում է բելգիական  «Le Vif» պարբերականը:

Բելգիայի հայ համայնքը, մասնավորապես, ափսոսանք է հայտնում տեքստի՝ հատկապես երկրորդ կետի  անմիանշանակության վերաբերյալ, որտեղ կոչ է արվել դաշնային կառավարությանը «ճանաչել, որ այսօրվա Թուրքիան չի կարող պատմական և բարոյական պատասխանատվություն կրել Օսմանյան կայսրությունում հայերի ողբերգության համար»:

«Թուրքական իշխանությունները հենվում են հերքման վրա՝ համառորեն հերքում են հայերի ու արամեացիների Ցեղասպանությունը և շարունակում են փառաբանել կազմակերպիչներին: Այդ կերպ նրանք իրենց դարձնում են Օսմանյան կայսրության գործողությունների ժառանգներ: Համենայն դեպս, պաշտոնական Թուրքիան է բարոյական պատասխանատվություն կրում», –իր հայտարարությունում նշել են Բելգիայի հայկական և արամեական համայնքները:

Ինչպես հաղորդում է «RTL»-ն՝ քննադատությամբ հանդես են եկել նաև Բելգիայի հայ երիտասարդները՝ խորին հիասթափություն հայտնելով և այն կոմպրոմիսային տեքստ անվանելով, որն իրենից ոչ միասեռ խառնուրդ է ներկայացնում:

Scroll Up