Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Թուրքիայի նախագահին

Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Թուրքիայի Հանրապետության Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին՝ Շանլիուրֆա նահանգում տեղի ունեցած պայթյունի հետևանքով բազմաթիվ զոհերի կապակցությամբ:

ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայ-նության հետ կապերի բաժնի փոխանցմամբ՝ հեռագրում, մասնավորապես, ասված է.

 «Ձերդ Գերազանցություն,

Ցավով տեղեկացա հուլիսի 20-ին Թուրքիայի Շանլիուրֆա նահանգի Սուրուչ քաղաքում տեղի ունեցած և մի քանի տասնյակ զոհերի պատճառ դարձած պայթյունի մասին:

Խստորեն դատապարտում ենք ահաբեկչությունն իր բոլոր դրսևորումներով:

Ընդունեք, խնդրեմ, ցավակցություններս տեղի ունեցածի կապակցությամբ: Զոհվածների հարազատներին մաղթում եմ տոկունություն և ոգու արիություն, իսկ վիրավորներին՝ շուտափույթ ապաքինում»։

Scroll Up