Թուրքիայում ավելի քան 2 մլն մարդ անգրագետ է

Թուրքիայի վիճակագրական ծառայությունը հրապարակել է երկրի բնակչության կրթության մակարդակի վերաբերյալ 2014 թվականի տվյալները:  Պարզվել է, որ Թուրքիայի 6 և ավելի տարեկան բնակիչների 3.87 տոկոսը (2.66  միլիոն) գրել-կարդալ չգիտի:

Թուրքական «Bugün» թերթի տեղեկացմամբ՝ գրում է ermenihaber.am-ը, 15 տարեկան և բարձր տարիքային խմբի քաղաքացիների շրջանում նախնական կրթություն ունի 25.81 տոկոսը, տարրական կրթություն ստացել է 18.45 տոկոսը, միջնակարգ կամ դրան համարժեք կրթություն  ստացել 8.64 տոկոսը, ավագ դպրոց կամ համարժեք հաստատության շրջանավարտ է դարձել 21,92 տոկոսը,  համալսարանավարտ է 12.95 տոկոսը, մագիստրոսական կրթություն ունի 1.01 տոկոսը, գիտական աստիճան՝ 0.28:

Թուրքիայի «ամենագրագետ» նահանգների շրջանում առաջինը Անթալիան է, 2-րդը՝ Իզմիրը, 3-րդը՝ Թեքիրդաղը: «Ոչ գրագետ» նահանգների մեջ առաջինը Սիիրթն է (պատմ. Սղերթ), 2-րդը՝ Մարդինը, ապա՝ Շանլըուրֆան (Եդեսիա):

Scroll Up