Մխիթարյանը՝ Բունդեսլիգայի շաբաթվա լավագույն ֆուտբոլիստ
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2015/05/Հենրիկ-Մխիթարյան.jpg)
Դորտմունդի «Բորուսիայի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ճանաչվել է Բունդեսլիգայի 34-րդ տուրի լավագույն ֆուտբոլիստ։
armsport.am-ի փոխանցմամբ՝ Գերմանիայի առաջնության պաշտոնական կայքում անցկացված հարցման ընթացքում 26-ամյա ֆուտբոլիստը ստացել է ձայների 64 տոկոսը։ Երկրորդ տեղում գտնվող Մյունխենի «Բավարիայի» կիսապաշտպան Բաստիան Շվայնշտայգերի օգտին են քվեարկել 23 տոկոսը, իսկ լավագույն եռյակը եզրափակել է «Շտուտգարտի» հարձակվող Դանիել Գինչժեկը՝ 13։
Հիշեցնենք, որ Բունդեսլիգայի վերջին տուրում «Բորուսիան» 3։2 հաշվով հաղթել էր Բրեմենի «Վերդերին», իսկ Մխիթարյանը դարձել էր հաղթական գոլի հեղինակ։