Կրասնոյարսկում պարային տոն էր. «Արմենիան» նշում էր իր 15-ամյակը

Մայիսի 17-ին Կրասնոյարսկի «Արմենիա» Ժողովրդական համույթը նշեց հիմնադրման 15-ամյակը: Հոբելյանի առթիվ «Արմենիա» համույթին իր շնորհավորական խոսք էր հղել նաև ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:
«Հայերն այսօր»-ի փոխանցմամբ՝ ոոնական համերգը կայացել է Կրասնոյարսկի «Գրանդ հոլլ» համերգային համալիրում: Ներկայացվել է շուրջ 20 պարային համար: Համերգին ներկա էին տարբեր ազգերի ներկայացուցիչներ, իսկ հյուրերի թիվն անցնում էր 700 -ից:
Վերջին երկու տարիների ընթացքում «Արմենիայում» պարողների թիվը գերազանցում է 150-ը, ինչում, անկասկած, իրեն մեծ վաստակը ունեն համույթի գեղարվեստական ղեկավարներ Գեորգի Մելքոնյանը և Արփինե Ասատրյանը, ովքեր միջոցառման ժամանակ պարգևատրվեցին ՌԴ մշակույթի նախարարության շնորհակալագրով: