ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց Հայ ոսկերիչների միության Լիբանանի հանձնախմբի ներկայացուցիչներին

Մայիսի 18-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց Հայ ոսկերիչների միության Լիբանանի հանձնախմբին՝ Հայ ոսկերիչների միության(AJA) հիմնադիր անդամ Նազարեթ Սապունջյանի գլխավորությամբ:
Ողջունելով հյուրերին՝ Հրանուշ Հակոբյանը հատկապես կարևորեց Հայաստան-Սփյուռք գործարար կապերը ամրապնդելու, ինչպես նաև հայ ոսկերչության հարուստ ավանդույթները զարգացնելու նրանց ջանքերը:
Նախարարը ներկայացրեց նախարարության գործունեությունը և իրականացրած ծրագրերը, ինչպես նաև անդրադարձավ Հայստան-Սփյուռք գործակցության հեռանկարներին:
Նազարեթ Սապունջյանը շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության համար և նշեց, որ իրենց կազմակերպությունը կօգտագործի բոլոր հնարավորությունները Հայաստանի տնտեսությունը զարգացնելու, ինչպես նաև Հայաստանի և Սփյուռքի ոսկերիչների միջև կապերը առավել ամրապնդելու ուղղությամբ: