«Թանգարանների գիշեր»-ը՝ Մայր Աթոռում.ժամանակացույց

Մայր Աթոռում «Թանգարանների գիշեր»  ծրագրի առիթով, բաց կլինեն Սբ Էջմիածնի Մայր Տաճարի ավանդատուն-թանգարանը և Ռուբեն Սևակի թանգարանը: Այս մասին հաղորդագրություն է տարածել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Տեղեկատվական բաժինը:

Ներկայացնում ենք ձեռնարկների ժամանկացույցը՝

11:00 – Սկիզբ

15:00 – Բանախոսություն Ռուբեն Սևակի թանգարանում` «Պատմամշակութային արժեքների ժողովում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Մեծ Եղեռնի օրերին»  թեմայով (բանախոս` Մայր Աթոռի Թանգարանների և Արխիվի տնօրեն Տ. Ասողիկ քահանա Կարապետյան):

18:30 – Երգեհոնային համերգ Մայր Տաճարում (երգեհոնահար` Թերեզա Ոսկանյան):

20:30 –«Շողակաթ»  հեռուստաընկերության պատրաստած «Մայր Աթոռի արխիվները վկայում են…» ֆիլմի դիտում Ռուբեն Սևակի թանգարանում:

24:00 – Ավարտ


Scroll Up