Լույս է տեսել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված «Ընդ եղեգան փող» պոեզիայի ժողովածու
Լույս է տեսել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված «Ընդ եղեգան փող» պոեզիայի ժողովածուն։ Ինչպես NEWS.am-ին տեղեկացրել է Ռուս-հայկական սլավոնական համալսարանի ռեկտորի օգնական Գոհար Ղումաշյանը, բանաստեղծությունների հավաքածուն հրատարակել է Ռուս-հայկական սլավոնական համալսարանը, որտեղ 2009թ.-ից գործում է սեփական տպարանը։
Գիրքը ներկայացված է հայերեն և ռուսերեն տարբերակով։ Հավաքածուի վրա աշխատել է գրականագետների, թարգմանիչների և սրբագրիչների մեծ թիմ։ Հավաքածուում տեղ են գտել արևմտահայ և արևելահայ բանաստեղծների, դասական և ժամանակակից գրողների գործերը, ովքեր լուսաբանում են Հայոց ցեղասպանության թեման։ Այդ ստեղծագործություններում ընդգծվում է հայ ազգի՝ ապրելու և մտածելու կամքը, նրա անխափան հավատը դեպի վաղվա նոր, հզոր, լույսով և հավատով ողողված հայրենիքը։ Ղումաշյանի խոսքով՝ գրքի շնորհանդեսը Երևանում կկայանա մայիսի 21-ին «Արտբրիջ» գրախանութում, որից հետո գիրքը կներկայացվի նաև Մոսկվայում։