Օ՛ֆարելն Առաջարկում Է Լիթըլ Արմէնիաում Ստեղծել «Հայոց Ցեղասպանութեան Յիշատակի Հրապարակ»
Լոս Անջելեսի քաղաքապետական խորհրդի անդամ Միթչ Օ՛ֆարելը ներկայացրել է առաջարկ՝ Լիթըլ Արմէնիա թաղամասի մի հատուածը «Հայոց Ցեղասպանութեան յիշատակի հրապարակ» անուանակոչելու մասին: Նախագիծը քուէարկութեան է դրուելու առաջիկայ օրերին:
«Լոս Անջելեսում բնակւում է հայկական ամենամեծ համայնքներից մէկը: Հայկական Սփիւռքի նման ներկայութիւնն այս քաղաքում՝ Օսմանեան կայսրութեան կողմից 1915 թուին իրականացուած Հայոց Ցեղասպանութեան հետեւանք է, որի ժամանակ մէկ ու կէս միլիոն հայեր սպանուեցին եւ հարիւր հազարաւոր մարդիկ ստիպուած եղան լքելու իրենց նախնիների հայրենիքը: Հարիւր տարի անց, Օսմանեան կայսրութեան հետեւորդ Թուրքիայի կառավարութիւնը դեռ չի ճանաչել այս պատմական փաստերը: Լոս Անջելեսի հայ համայնքը ջանասիրաբար աշխատում է հասնելու Թուրքիայի կողմից Ցեղասպանութեան ճանաչմանը՝ մարդկութան դէմ գործուած այս սարսափելի ոճիրի մասին իրազեկելով ողջ աշխարհին», գրուած է Միթչ Օ՛ֆարելի նախագծում:
Լոս Անջելեսի 13րդ ընտրատարածքը ներկայացնող քաղաքապետական խորհրդի անդամը նշում է, որ քաղաքապետարանը կարող է աջակցել Լիթըլ Արմէնիա թաղամասում մէկ ու կէս միլիոն կորուսուած կեանքերի յիշատակման մասին հրապարակի ստեղծմանը, ինչը նաեւ կը նպաստի հայ համայնքի արդար պայքարի շարունակմանը: Հոլիվուդ Բուլվարի եւ Վեսթերն Ավենիուի հատման անկիւնում, ըստ նախագծի՝ կը տեղադրուեն հրապարակի մասին տեղեկացնող նշաններ:
http://asbarez.com/arm/216855/