Հայ Աշակերտները Մեկնարկում Են Ցեղասպանութեան 100ամեակի Միջոցառումների Շարքը
Ապրիլի 24ին ընդառաջ, Գլենդելի չորս հանրային աւագ դպրոցների հայ աշակերտներ կը ներկայացնեն Հայոց Ցեղասպանութեան 100ամեակին նուիրուած ձեռնարկ՝ Գլենդելի Միացեալ կրթաշրջանի վարչութեան սրահում: Այս մասին կը հաղորդէ «Ասպարէզը»:
Ցեղասպանութեան տարելիցից 100 օր առաջ, «Քլարք Մագնետ Հայ սքուլ»ի, «Գլենդել Հայ սքուլ»ի, «Քրեսենտա Վալի Հայ սքուլ»ի, «Հուվըր Հայ սքուլ»ի Հայկական ակումբների անդամների պատրաստած յատուկ ձեռնարկը բաց է հանրութեան համար Յունուարի 14ին, երեկոյեան ժամը 6։30ին: Հասցէն՝ 223 Ն. Ջեքսըն, Գլենդել: