Ուլեանովսկի Մարզին Մէջ Առաջին Հայկական Եկեղեցին Պիտի Կառուցուի
ՌԴ Ուլեանովսկի մարզին մէջ պիտի կառուցուի հայկական եկեղեցի: Այս մասին սեպտեմբեր 17-ին Գիւմրի կատարած այցի ժամանակ լրագրողներուն տեղեկացուց Ուլեանովսկի մարզի հայ համայնքի ղեկավար Կամօ Քարխանեան:
«Ի ուրախութիւն մեզի` 10 օր առաջ թոյլտւություն ստացած ենք հայկական եկեղեցի կառուցելու: Տարածքն օրհնուած է եւ ցանկապատուած: Շինարարական աշխատանքները կը մեկնարկեն մօտ օրերուն: Ատիկա Ուլեանովսկի նահանգապետի խոստումն էր, որն ի կատար ածուեց: Եթէ այսօր արդէն Ուլեանովսկիի մէջ ունինք
հնարաւորութիւն նոր հայկական եկեղեցի կառուցելու, ատիկա շատ լաւ է: Այն կ’ըլլայ մարզի առաջին եկեղեցին: Մինչ այս կար խաչքար, հայկական արուեստը ներկայացնող պատուանդան, բայց եկեղեցի չկար»,- «Արմէնփրէս»-ի հաղորդմամբ` նշեց համայնքի ղեկավարը:
Կամօ Քարխանեան իր խօսքին մէջ կարեւոր նկատեց նաեւ հայ համայնքի հանդէպ Ուլեանովսկի մարզի ղեկավարութեան պատրաստակամ վերաբերմունքը: Տեղի հայ համայնքն ունի մօտ 5 հազար անդամ: