Լիսբոնի հինգ մարտիկների յիշատակին նւիրւած 24-րդ ֆուտբոլի խաղերը Նոր Ջուղայում

Նոր Ջուղայի Հ. Մ. Մ. «Արարատ» միութեան Սկաուտական միաւորի Գերագոյն մարմնի նախաձեռնութեամբ եւ համագործակցութեամբ, միութեան Ֆուտբոլի յանձնախմբի թւականիս  օգոստոսի 2-ից 8-ը միութեան մարզական բաժնում տեղի ունեցաւ ֆուտբոլի մրցաշար՝ նւիրւած Հայ Յեղափոխական Բանակի հինգ անդամներ՝ Սեդրակ Աճեմեանի, Վաչէ Դաղլեանի, Արա Քերջլեանի, Սիմոն Եահընեանի եւ Սարգիս Աբրահամեանի յիշատակին,ովքեր  1983 թ. յուլիսի 27-ին անձնազոհական մի ակտով  զինւած յարձակում կատարեցին Պորտուգալիայի մայրաքաղաք՝ Լիսբոնում  տեղակայւած Թուրքիայի դեսպանատան վրայ եւ 3-ժամեայ գրաւումից յետոյ՝ պայթեցրին այն ու փլատակների տակ ողջակիզւելով  բարձրաձայնեցին Հայոց Ցեղասպանութեան  իրողութիւնն ու Թուրքիոյ պետութեան կողմից դրա ուրացումը :

Մրցաշարի բացման հանդիսաւոր արարողութիւնը մեկնարկեց  ողջոյնի եւ բացման խօսքով,որով հանդէս եկաւ  Անի Ղազարեանը ,ապա աւագ խմբապետ Ռոբերտ Սիմոնեանի հրահանգով՝ տեղի ունեցաւ հինգ մարտիկների պատկերների շքերթը, որոնք ուղեկցւում էին  դրօշակակիր գարդով:Պատկերները նշանակւած վայրում տեղաւորելուց յետոյ՝  ի յարգանս նրանց յիշատակի  յայտարարւեց մէկ րոպէ յոտնկայս  լռութիւն: Սկաուտական միաւորի խօսքը ընթերցեց Վանիա Պետրոսեանը,որում  ասւած էր՝«Երեսուն մէկ  տարիներն են անցել 1983 թ. յուլիսի 27-ից,սակայն նրանց կատարած գործողութեան կարգախօսը նոր պատգամ է փոխանցում.պատգամ՝ ուղղւած Թուրքիոյ՝ ընդունել Հայոց Ցեղասպանութեան իրողութիւնն ու վերականգնել արդարութիւնը, պատգամ` ուղղւած հայ երիտասարդութեան՝  պահել իր ազգային դիմագիծը եւ դառնալ պահանջատէր ու մարտունակ,պատգամ`ուղղւած հայ ազգին՝ պահանջատիրական իր պայքարի մէջ մնալ միասնական ու անզիջող եւ սատարել հայրենիքի  վերելքին: Այժմ պահանջատիրական համահայկական մեր երթը, ուղղւած է դէպի Ցեղասպանութեան 1ՕՕ-ամեակ   եւ պայքարը նոյն թափով ու վճռականութեամբ պիտի շարունակւի, մինչեւ  Հայ Դատի արդարացի  լուծումանն ու   ազատ-անկախ եւ ամողջական Հայաստանի կերտումը: 

   Յաջորդիւ  խաղերի գնդակը օրհնելու համար խօսքը տրւեց Տ. Մեսրոպ աւագ քհնյ.Գալստանեանին: Նա եւս անդրադառնալով հինգ հերոսների սխրագործութեանը ասաց.«    Մրցութեան մէջ պիտի լինի  յաղթող եւ պարտւող, դա կարեւոր չէ , կարեւոր այն է ,որ  այս մրցաշարով   եւ մեր ներկայութեամբ   յարգում  ենք հինգ մարտիկների յիշատակը  նաեւ մեր երախտագիտութիւնն ենք յայտնում ոչ միայն այս նահատակներին ,այլ նաեւ բոլոր այն հերոսներին, ովքեր  իրենց կեանքը նւիրել են յանուն   հայրենիքի  եւ Հայ Դատի արդար լուծման:   Քահանայ Հայրն իր խօսքի աւարտին որպէս՝ այս սուրբ գաղափարին նւիրւած խաղերի մեկնարկ՝ ներկաններին հրաւիրեց միասնական աղօթքով մասնակից դառնալ  գնդակի եւ խաղերի օրհնելուն:

Հնգօրեայ  մրցաշարի ընթացքում  մրցադաշտ իջան  համայնքի  երիտասարդներից կազմւած՝ «Արարատ», «Արցախ»,«Ախթամար»,«Լիսբոն», «Սարդարապատ» եւ«Րաֆֆի» խմբերը:

Եզրափակիչ փուլում մրցակցեցին «Արարարտ» եւ «Արցախ» խմբերը։ Խաղը 1-1 հաշւով աւարտւեց ոչոքի,սակայն 11-մետրանոց (փենալթիի) հարւածների արդիւնքում 5-4 հաշւով  մրցադաշտից   յաղթող դուրս եկաւ«Արարատ» խումբը:  Առաջին եւ երկրորդ տեղը զբաղեցրած խմբերի անձնակազմը եւ  մրցավարները յուշանւէրներով , գնահատագրերով եւ շնորհակալագրերով  կըպարգեւադրւեն   յատուկ միջոցառման ընթացքում:

Նշել է, որ մրցավարութիւնը սիրայօժար կերպով ստանձնել էին՝Ռուբիկ Պարսամեանը,Ռազմիկ Նազարեանը,Մելքոմ Քէշիշեանըեւ Արին Խաչիկեանը,իսկ Կազմակերպիչ յանձնախումբը ներկայացնում էին՝    Մասիս Սիրջանեանը, Սեպուհ Վարդանաեանը, Մանիա Բէգիջանեանը,Թադէ Ղարիբեանը ,Անի Ղազարեանը, Սասուն Սիմոնեանը,Արայիկ Սիմոնեանը, Էմանուէլ Սիրջանեանը եւ Ռոմիկ Թահմազեանը:

 Թող յաւերժ մնա Լիսբոնի Հինգ հերոսների յիշատակը:

Երանուշ Թահմազեան

Իրան-Նոր Ջուղա

unnamed (1) unnamed (2) unnamed (8) unnamed (9) unnamed (10) unnamed (11) unnamed (12) unnamed (13) unnamed (14)

Scroll Up