Համահայկական խաղերի մասնակից. սրանք իմ առաջին հայկական մեդալներն են

Հայաստանում այս օրերին շատ են սփիւռքահայ երիտասարդները, ովքեր մասնակցում են տարբեր ծրագրերի ու միջոցառումների:

Էստոնիայի Տարտու քաղաքից ժամանած Աւետիս Յարութիւնեանը մասնակցել է ՀՀ սփիւռքի նախարարութեան կազմակերպած «Երիտասարդ առաջնորդների ամառային դպրոց» ծրագրին: Ծրագիրն արդէն աւարտուել է, բայց Աւետիսը դեռ Էստոնիայ չի մեկնել: Հայաստանում աջակցում է քոյրիկին` Մարիայ Յարութիւնեանին, ով մասնակցում է Համահայկական 5-րդ խաղերին:

Աւետիսը նոյնպէս զբաղւում է սպորտով: Հանդէս է գալիս Տալլինի հայկական համայնքի «Արարատ» ֆուտբոլային թիմում, որը հնարաւորութիւն է ստացել հանդէս գալու Տալլինի ֆուտբոլի երկրորդ լիգայում: «արարատէ ֆուտբոլային թիմը հանդէս է գալիս նաեւ մինի ֆուտբոլի բարձրագոյն խմբում.

«սկզբում քոյրիկս չէր ուզում մասնակցել Համահայկական խաղերին. նա դեռ 15 տարեկան է եւ շատ բան չի հասկանում: Իսկ ինձ համար շատ կարեւոր է, որ որպէս մարզիկ, նա կարողանայ իր հայրենիքում, մայր հողում հնարաւորութիւնները ցուցադրել ու արդիւնքների հասնել: Ցանկացած մարդու համար, ով իր ազգը, հայրենիքը սիրում է, դա շատ կարեւոր է»,-պատմեց Աւետիսը, ով թերեւս ամենաշատն էր ոգեւորուած քոյրիկի յաջողութիւններից:

Մարիան, որ ժպտալով լսում էր եղբօրը, կարծես արդարանալով` ասաց.

«պարզապէս արձակուրդներ էին, եւ ես ուզում էի հանգստանալ: Բայց ուրախ եմ, որ լսեցի եղբօրս ու մասնակեցի խաղերին: Բացումը շատ հաւանեցի, հետաքրքիր էր տեսնել տարբեր երկրներից ժամանած մարզիկների, ու ամենակարեւորը` մեդալակիր դարձաէ:

Մարիան վեց տարեկանից զբաղւում է լողով: Մի շարք միջազգային մրցաշարերի է մասնակցել, Էստոնիայի պատանիների եւ մեծահասակների չեմպիոն է.

«Հայրիկս է ինձ լողի տարել, ու արդէն ինը տարի է` մարզւում եմ: Երեք տարի է` ընդգրկուած եմ Էստոնիայի հաւաքականի կազմում, այս տարի նաեւ Էստոնիայի քաղաքացիութիւն եմ ստացել:

Էստոնիան բոլոր հնարաւորութիւններն ինձ տուել է մարզուելու համար. լաւագոյն մարզադպրոցում եմ սովորում, լաւագոյն մարզիչների մօտ եմ մարզւում  է,-ասաց Մարիան:

Համահայկական 5-րդ խաղերի ժամանակ Մարիան շահել է երկու ոսկէ, երկու բրոնզէ մեդալ.

«Իմ առաջին հայկական մեդալներն են, էստոներէնի փոխարէն հայերէն մակագրութիւն է: Հետաքրքիր է` երբ առաջին անգամ պարգեւատրում էին, ժապաւէնը պոկուեց, ու մեդալը վայր ընկաւ: Բայց դա ինձ չխանգարեց ուրախանալ:

Ինձ մօտ հանգստեան շրջան է. մօտ մէկ ամիս չեմ մարզուել: Եթէ լաւ մարզավիճակում լինէի, կարծում եմ` աւելի լաւ կարող էի հանդէս գալ: Բայց հիմա էլ եմ գոհ իմ արդիւնքներիցէ,-նշեց Մարիան:

Համահայկական խաղերը Մարիայի համար կարեւոր էին նաեւ նրանով, որ դահլիճում երկրպագուների մեծ խումբ ունէր.

«էստոնիայում միայն ընտանիքիս անդամներն են մրցումների ժամանակ իմ կողքին լինում, բայց այստեղ բոլոր հարազատներս իմ կողքին էին: Մրցումների ժամանակ միշտ զգում էի նրանց աջակցութիւնը. դահլիճում, Եռագոյնը պարզած, իմ անունն էին վանկարկում: Նրանք առաջին անգամ էին տեսնում, թէ ես ինչպէս եմ լողում: Ուրախ եմ, որ կարողացայ հաճելի պահէր պարգեւել նրանց»,-ուրախութեամբ ասաց Մարիան:

Իւրաքանչիւր մարզիկի երազանքն է Օլիմպական չեմպիոն դառնալը. Մարիան նոյնպէս երազանքներ ունի.

«Մայիսին մասնակցելու եմ Եւրոպայի առաջնութեանը, յուսով եմ` լաւ արդիւնքներ կունենամ: Դպրոցն աւարտելուց յետոյ ուզում եմ ԱՄՆ մեկնել. Էստոնիայի լաւագոյն լողորդները ԱՄՆ-ում են մարզւում ու սովորումէ:

Յաջողութիւն մաղթենք Մարիային եւ յուսանք, որ նա դեռ շատ յաղթանակներ է տօնելու:

Լուսինէ Աբրահամեան

Scroll Up