«Վաշինգտօնի հոգեւորականը տարբերւում է Հայաստանի հոգեւորականից»
Այս տարի Վաշինգտօնում տոնել են հայ համայնքի կազմաւորման 77-ամեակը: Մինչեւ Հայոց ցեղասպանութիւնը Վաշինգտօնում հայեր ապրել են, սակայն համախմբուած հայ համայնք չի եղել: Հայերն այստեղ համախմբուել են թուրքական ջարդերից յետոյ: Հայերի երկրորդ մեծ հոսքը Վաշինգտօն սկսուել է Հայաստանի անկախութիւնից յետոյ:
Սփիւռքի գրեթէ բոլոր եկեղեցիներն ունեն կից կ’առոյցնէր, որտեղ տեղակայուած են կիրակնօրեայ դպրոցը եւ տարբեր խմբակները: Սուրբ Մարիամ Աստուածածին եկեղեցու կիրակնօրեայ դպրոցում սովորում է մօտ 80 երեխայ: Նրանց 95%-ը Հայաստանից է: Կիրակնօրեայ դպրոցում դասերն անցկացւում են շաբաթը մէկ անգամ: Երեխաները սովորում են հայոց պատմութիւն, հայոց լեզու եւ գրականութիւն: «սփիւռքում եկեղեցու դերը կարեւոր է, որովհետեւ եկեղեցին միակ տեղն է, որտեղ ժողովուրդը յաճախ է այցելում: Գալով Վաշինգտօն` հայերը փորձում են հայկական ինչ-որ բան գտնել, եւ առաջին կապող օղակը հէնց եկեղեցին է: Իզուր չէ, որ երբ հայերը գալիս են այստեղ եւ սոցիալապէս անկայուն են լինում, անմիջապէս եկեղեցի են գալիս, որ իրենց ուղղորդենք, օգնենք, որ ոտքի կ’անգնեն»,- ասում է քահանայ Կարապետեանը:
Ամերիկայի թեմում ընդունուած է, որ իւրաքանչիւր մկրտուած մարդ, եթէ եկեղեցու անդամ է եւ ցանկանում է լիարժէք մասնակցել եկեղեցու գործերին, որոշումների կայացման գործընթացին, պէտք է եկեղեցուն տուրք վճարի: Այդ տուրքը կոչւում է տրատու, իսկ վճարողները` եկեղեցու տրատու անդամներ: Սուրբ Մարիամ Աստուածածին եկեղեցին նոյնպէս ունի իր տրատուն` տարեկան 200 դոլար: Եկեղեցին ունի մօտ 300 տրատու անդամ: Սփիւռքում, յատկապէս Վաշինգտօնում, եկեղեցու մեծութիւնը որոշւում է ոչ թէ կառոյցի չափերով, այլ տրատու անդամների թուով: Վաշինգտօնի եկեղեցին համարւում է «Միջին մեծութեան» եկեղեցի, իսկ Բոստօնի եկեղեցին` «Մեծ եկեղեցի», քանի որ մօտ 700 տրատու անդամ ունի: Փոքրերն ունեն 80-100 տրատու անդամ: Հաւաքուած գումարը ծախսւում է եկեղեցու կարիքների համար, ինչպէս նաեւ որպէս օգնութիւն է յատկացւում սոցիալապէս անապահով հայ ընտանիքներին:
Տէր Յովսէփն ասում է, որ Վաշինգտօնի հայերն ունեն նոյն խնդիրները, ինչ տեղացիները: Իբրեւ հոգեւոր հովիւ` արդէն 4 տարի է, ինչ Վաշինգտօնում է, եւ հայերի հետ կապուած լուրջ միջադէպերի կամ խնդիրների չի հանդիպել: «այդ ընթացքում 2-3 դէպք է եղել, երբ հայերին բռնել են, եւ ես գնացել եմ բանտ, որ բարեխօսեմ, ինչ-որ չափով օգտակար լինեմ: Վաշինգտօնում հայերը կարգապահ եւ օրէնք յարգող են: Վատ երեւոյթներն աւելի շատ տարածուած են Կալիֆորնիա եւ յարակից նահանգներում: Փոքր յանցագործութիւններ այստեղ լինում են, բայց Ամերիկայում յանցաւոր խմբաւորումներում հայերի մասնակցութիւնը նոր երեւոյթ էր մեզ համար, որ մի քանի ամիս առաջ ի յայտ եկաւէ,- ասում է Յովսէփ քահանայ Կարապետեանը:
Այս տարի Ս. Մարիամ Աստուածածին եկեղեցին պատրաստւում է մեծ շուքով նշել Հայաստանի անկախութեան 20-ամեակը: Տօնակատարութիւնները պատշաճ կազմակերպելու համար եկեղեցուն կից ստեղծուել է մշակութային յանձնաժողով: Միջոցառումները կազմակերպուելու են հայ համայնքի եւ Հայաստանի դեսպանատան աջակցութեամբ: Քահանայ Կարապետեանի խօսքով` միջոցառումների առանցքում երեխաներն են լինելու, քանի որ աւագ սերունդը քիչ թէ շատ գիտի Հայաստանի մասին. հիմա աւելի կարեւոր է, որ երեխաները կրթուեն: «երեխայի ծնողները, լինելով հայեր, զբաղուածութեան պատճառով չեն կարողանում իրենց երեխաներին հայկական ոգով դաստիարակել: Կայ մի քանի պատճառ. երեխան գնում է ամերիկեան դպրոց, նրա բոլոր ընկերները ամերիկացիներ են, հայերէնը գործածական չէ, իսկ տանը, եթէ հայերէն խոսէն էլ, ապա 1-2 ժամէ,- աւելացնում է Յովսէփ քահանայ Կարապետեանը:
Ըստ մեր զրուցակցի` եկեղեցին փորձում է քաղաքականութիւնից զերծ մնալ եւ չխառնուել հայաստանեան իրադարձութիւններին: Տէր Յովսէփն էլ չի ցանկանում եկեղեցական քաղաքական գործիչ լինել: Եկեղեցու դերը համարում է միայն հոգեւոր սնունդ տալն ու դէպի Քրիստոս առաջնորդելը: «Եթէ եկեղեցին մտնի քաղաքականութեան մէջ, իր իմաստն ու դերը կը կորցնի: Եկեղեցին չպէտք է մասնակցի քաղաքական գործընթացներին: Բացի այդ, մենք շատ հեռու ենք Հայաստանից: Դուք ապրում էք Հայաստանում, ձեր աչքերով տեսնում էք իրականութիւնը, իսկ այստեղ այլ ձեւով ենք այդ ամէնի մասին իմանում: Դժուար կացութեան մէջ կը յայտնուի եկեղեցին, եթէ քաղաքական հարցեր շօշափի եւ խառնուի Հայաստանի անցուդարձին»,- ասում է Տէր Յովսէփ քահանան: Նա համամիտ է, որ Հայաստանում հոգեւորականների մի մասը զբաղւում է քաղաքականութեամբ:
Հոգեւոր հովուի կարծիքով` Հայաստանում եկեղեցին փորձում է իրեն վերագտնել, կորցրած արժէքները վերականգնել: Պատմականօրէն Հայ Առաքելական եկեղեցին միշտ կանգնած է եղել ժողովրդի կողքին: Տէր Յովսէփը կարծում է, որ այսօր այդ ազգային յատկանիշները կորել են: «Այստեղի հեգեւորականն ու Հայաստանի հոգեւորականը տարբերւում են իրարից: Հայաստանի հոգեւորականը դեռ սովետի ժամանակներից ծիսակատար քահանայ է եղել: Մէկը եկել, ասել է` տեբր հայր, արի մեր մեռելին թաղի, կամ մկրտութիւն են արել, վերջում էլ քահանայի գրպանը գումար են դրել եւ ճանապարհել: Կամաց-կամաց փոխւում է, բայց հիմնականում այդ տեսակէտը դեռ կայ նաեւ ժողովրդի մէջ: Եթէ ես այստեղ պիտի ամուսնութեան կարգ անեմ, մի քանի անգամ հանդիպում եմ զոյգի հետ: Հայաստանում վիճակը այլ է. հոգեւորականը աւելի հեռու է ժողովրդից»,- ասում է Տէր Յովսէփը:
Միեւնոյն ժամանակ նա յորդորում է լրագրողներին եւ Հայաստանի քաղաքացիներին, որ մի քանի հոգեւորականի վատ արարքով Եկեղեցին չանուանարկեն, քանի որ Եկեղեցին աւելի վեհ գաղափար է, քան որեւէ հոգեւորականի անձը: