2011թ. մայիսին Հունգարիան կազմակերպում է «արեւելեան գործընկերութեանէ գագաթնաժողովը Բուդապեշտում
«Արեւելեան գործընկերութեանէ յաջողութիւնը կարող է զգալիօրէն հզօրացնել եւրոպական հանրութիւնը: Այդ մասին յայտարարել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը:
Օրբանն ընդգծել է, որ 2011թ. մայիսին Հունգարիան կազմակերպում է «արեւելեան գործընկերութեանէ գագաթնաժողովը Բուդապեշտում:
Ինչպէս նշել է Հունգարիայի վարչապետը, նա արդէն հանդիպել է ԵՄ բոլոր երկրների վարչապետների հետ, բանակցել է ծրագրի մասնակից երկրների նախագահների հետ: «Հանդիպումների արդիւնքում մենք եկանք այն եզրակացութեան, որ ԵՄ բոլոր երկրները եւ եվրահարեւանութեան երկրները շահագրգռուած են, որ Եւրոպան ուժեղ լինի: Ուստի մենք ամէն ինչ կ’անենք, որպէսզի ապահովենք հանրութեան բարգաւաճումն ու յաջողութեան հասնենք Եւրոպա-2020 ռազմավարութեան գործում»,-ասել է Օրբանը, հաղորդում է ENPI-ին: