Ասլան Բայրամ. Van Way Airlines-ը մտադիր է բացել Վան-Երեւան չուերթը

Թուրքական Van Way Airlines ընկերութիւնը մտադիր է բացել Վան-Երեւան չուերթը: Այդ մասին յայտարարել է ընկերութեան նախագահ Ասլան Բայրամը:

Թուրքական Van Way Airlines ընկերութիւնը մտադիր է բացել Վան-Երեւան չուերթը: Այդ մասին յայտարարել է ընկերութեան նախագահ Ասլան Բայրամը:
Ըստ նրա, ֆինանսական ճգնաժամի պատճառով ընկերութիւնը ստիպուած էր կրճատել թռիչքների քանակը: «Սակայն, մենք յաջողութեամբ յաղթահարեցինք այդ դժուարութիւնները եւ առաջիկայում մտադիր ենք վերսկսել չուերթերը դէպի Անկարայ, Գազիանտեպ եւ Տրաբզոն: Յետագայում մեր պլաններում են թռիչքները դէպի Թեհրան, Ուրմիայ, Թեբրիզ, Իրաքի Էրբիլ եւ Սուլեյմանիէ քաղաքները, ինչպէս նաեւ դէպի Երեւան: Մենք մտադիր ենք թռիչքները սկսել արդէն յունուարի 15-իցէ,-ասել է նա` յաւելելով, որ մշտական աւիաչուերթների բացումը կը նպաստի Վանի զարգացմանը, գրում է թուրքական «Զաման» թերթը:
Scroll Up