Առնոլդ Շուարցենեգերը այլեւս Կալիֆորնիայի նահանգապետը չէ

Յունուարի 3-ին չափաւոր հանրապետական, կ’ինոդերասան Առնոլդ Շուարցենեգերը Կալիֆորնիայի նահանգապետի իր պաշտօնը կը զիջի դեմոկրատ Ջերիի Բրաունին:

Յունուարի 3-ին չափաւոր հանրապետական, կ’ինոդերասան Առնոլդ Շուարցենեգերը Կալիֆորնիայի նահանգապետի իր պաշտօնը կը զիջի դեմոկրատ Ջերիի Բրաունին:

2003 թուականին Շուարցենեգերը յաղթեց` խոստանալով խելամիտ ֆինանսական քաղաքականութիւն եւ նահանգի պարտքերի կրճատում: Սակայն նրա օրօք Կալիֆորնիայի կառավարութիւնը շարունակեց միջոցներ փոխառել ոչ միայն բիւջէի ճեղքուածքը փակելու, այլ նաեւ տարբեր նախագծերի համար, օրինակ, արագընթաց երկաթուղու շինարարութեան եւ ցօղունային բջիջների հետազօտութիւնների համար:

Անկախ նրա պաշտօնավարման 7 տարիներից ամենախիտ բնակչութիւնն ունեցող նահանգում, շատ վերլուծաբաններ նախկինի պէս կարծում են, որ պակասում էին քաղաքական գործչի հմտութիւնները: Ամենալուրջ խնդիրը Կալիֆորնիայի համար շարունակում է մնալ բիւջէի ճեղքուածքը:
2010թ. բիւջէն ընդունուեց հոկտեմբերին` 19 մլրդ դոլար ճեղքուածքով: Իսկ մի քանի շաբաթ անց նահանգապետը յայտարարեց, որ հարկաւոր են նաեւ տնտեսելու խիստ միջոցներ:

Ժողովրդավարներն ու նոր նահանգապետ Ջերրի Բրաունը զգուշացնում են, որ տնտեսութեան արագ չի լինի եւ առաջիկայ 1,5 տարում բիւջէի ճեղքուածքը կարող է հասնել 28 մլրդ դոլարի: Սակայն, դա արդէն հոգսը չի լինի, հաղորդում է ВВС-ին:

Scroll Up