ՄՈՆԹԷ ՄԵԼՔՈՆԵԱՆ

ԼՂՀ պաշտպանութեան բանակի Մարտունու շրջանի ինքնապաշտպանական ուժերի հրամանատար, ՀՀ ազգային հերոս, Արցախի հերոս, «հայրենիքի համարէ (ՀՀ), ԼՂՀ  «ոսկէ արծիւէ եւ «մարտական խաչէ առաջին աստիճանի շքանշանների ասպետ, հրապարակախօս, հնագէտ, փոխգնդապետ Մոնթէ Մելքոնեանը ծնուել է 1957 թուականի նոյեմբերի 25-ին, Ամն-ի Կալիֆորնիա նահանգի Ֆրեզնոյ քաղաքից 40 մղոն հեռու Վայսելիայ աւանում, որտեղ իրենց օջախն էին հիմնել Չարլզ եւ Զաբել Մելքոնեանները` հոգիներում յիշողութիւնը նախնիների, ովքեր ստիպուած թողել էին իրենց բնօրրան Մարզուանն ու Խարբերդի Խարաձոր գիւղերը եւ հասել հեռաւոր Ամերիկա: Յաճախել է տեղի միջնակարգ դպրոցը:

1969-1970 թուականներին ընտանիքով ճամփորդել է Եւրոպայի եւ Միջին Արեւելքի 41 երկրներում, այցելել Արեւմտեան Հայաստան` իր պապերի ծննդավայրը: Այդ տարիքում առաջին անգամ գիտակցել է իր հայ լինելը:

1973 թ., որպէս առաջաւոր աշակերտ, փոխուսուցման ծրագրով նրան ուղարկել են Ճապոնիայ, որտեղ 18 ամիս սովորել է Օսակայ քաղաքում: Այդ ընթացքում իր իսկ նախաձեռնութեամբ ճամփորդել է Հարաւարեւելեան Ասիայի մի շարք երկրներում, այդ թւում` Հարաւային Կորէայում, Կամբոջիայում, Թաիլանդում, Վիետնամում:
Եւրոպա եւ Հեռաւոր Արեւելք կատարած ճամփորդութիւնները մեծապէս նպաստել են նրա աշխարհայեացքի եւ որպէս անհատականութեան ձեւաւորմանը:

1978թ. աւարտել է Կալիֆորնիայի Բերկլիի համալսարանի հին ասիական ժողովուրդների պատմութեան եւ հնագիտութեան բաժինը` բացառիկ ընդունակութ¬յուն¬ների շնորհիւ ուսման 4 տարուայ ծրագիրը իւրացնելով 2,5 տարում:
Ուսանելու տարիներին մի քանի ընկերների հետ հիմնել է Բերկլիի համալսարանի «հայ ուսանողների միութիւնըէ` նպատակ ունենալով համախմբել Բերկլիում սովորող սփիւռքահայ երիտասարդութեանը կազմակերպութեան միջոցով համապատասխան աշխատանք կատարել ազգային նշանակութեան խնդիրների լուծման համար:
1987թ. «հայ ուսանողական միութեանէ նախաձեռնած հայ ժողովրդի պատմութեան եւ մշակոյթի վերաբերեալ ցուցահանդէսի կազմակերպիչներից էր: Ցուցահանդէսի հայոց ցեղասպանութեանը վերաբերող բաժնի առնչութեամբ Բերկլիի համալսարանի ղեկավարութեան իր բողոքն էր յայտնել Սան Ֆրանսիսկոյի թուրք հիւպատոսը: Համալսարանի ղեկավարութիւնը կարգադրեց հանել այդ բաժնում ցուցադրուած նիւթերը: Ուսանողութիւնը Մոնթէ Մելքոնեանի ակտիւ մասնակցութեամբ նստացոյց յայտարարեց, որն աւելի մեծ հետաքրքրութիւն առաջացրեց ցուցահանդէսի նկատմամբ, եւ աղմուկի արդիւնքում համալսարանի ղեկավարութիւնը թոյլատրեց Եղեռնի վերաբերեալ նիւթերի ցուցադրումը, իսկ թուրք հիւպատոսը ետ կանչուեց զբաղեցրած պաշտօնից:

Հետաքրքրուած լինելով հայ ժողովրդի պատմութեամբ` ուսումնասիրել է նրա ծագումը եւ աւարտաճառ գրել Ուրարտուի ժայռափոր դամբարանների մասին, որը պաշտպանել է 1978-ին` ստանալով բակալաւրի աստիճան: Թեմայի ընտրութեան հիմանական նպատակը հայերի պատմական հայրենիքի աշխարհագրական տիրոյթները ներկայացնելն ու դրանով իսկ հայ ժողովրդի տարածքային պահանջատրիութեան արդարութիւնը փաստելն էր: Այնուհետեւ ուսումը շարունակելու նպատակով ընդունուել է Օքսֆորդի համալսարան, սակայն նուիրելով նորագոյն հայ ազատագրական պայքարին` հրաժարուել է Օքսֆորդում ուսումը շարունակելուց;

1987թ. մարտի 15-ին մեկնել է Լիբանան` հայրենիքին մօտ լինելու եւ հայերէն սովորելու համար: Անգլերէն ելոյթ է ունեցել ապրիլի 24-ին Լիբանանի մայրաքաղաք Բէյրութի Բուրջ Համուդ հայաբնակ արուարձանի ազգային դահլիճներից մէկի դահլիճում Սփիւռքի հայկական կուսակցութիւնների երիտասարդական թեւերի` հայոց ցեղասպանութիւնը խորհրդանշող միջոցառման ժամանակ:
Նոյն տարուայ մայիսին Լիբանանից մեկնել է Իրան` այդ երկրի հայկական հոծ գաղութին ծանօթանալու համար: Հաւթուանում մասնակցել է «հող ու մշակոյթէ միութեան նախաձեռնած պեղումներին: Դժբախտաբար, յետագայում այլեւս ժամանակ չի ունեցել զբաղուելու իր մասնագիտութեամբ:
Ամռանն Իրանում կեցութեան պայմանագրի ժամկէտը լրացնելու պատճառով դրսից վերստին մուտքի արտօնագիր խնդրելու նպատակով` մեկնել է Աֆղանստան, ու մնացել է 18օր: Դա ԽՍՀՄ զօրքերի Աֆղանստան մտնելուց (1979թ. դեկտեմբեր) մօտ մէկուկէս տարի առաջ էր:
1978թ. հոկտեմբերին վերադարձել է Լիբանան եւ երկու տարի մասնակցել հայկական թաղամասերի պաշտպանութեանը:
Այդ ժամանակ նա գիտէր անգլերէն, հայերէն, ֆրանսերէն, իսպաներէն, ճապոներէն, թուրքերէն եւ իտալերէն, որոշ չափով` պարսկերէն եւ քրդերէն:

1979թ. ամռանը, ծնողների ամուսնութեան 25-ամեակի առթիւ վերջին անգամ վերադարձել է ծննդավայր եւ այնտեղից անմիջապէս մեկնել Իրան:
1979թ. սեպտեմբերին Իրանից վերադարձել է Լիբանան եւ մինչեւ 1980թ. մայիսը մնացել Բուրջ Համուդում:
1980թ. անդամագրուել է Հայաստանի ազատագրութեան հայ գաղտնի բանակին (ԱՍԱԼԱՅ): Այդ եւ յաջորդ տարիներին իր ռազմական գիտելիքները կատարելագործել է Հահգբ-ի ռազմական կայանում. ձեռք բերելով լրացուցիչ գիտելիքներ ու փորձ` յետագայում դարձել է Հահգբ-ի գլխաւոր մարզողներից մէկը:

Կեղծ անձնագիր կրելու մեղադրանքով եւ Հռոմում թուրք դիւանագէտի դէմ մահափորձ կատարելու կասկածով 1981թ. նոյեմբերի 11-ին ձեռբակալուել է Օրլիի օդանաւակայանում եւ մէկ ամիս յետոյ ազատ արձակուել: Սակայն 1981թ. վերջից ապրել է ընդյատակում:
1983թ. գործելաձեւի եւ կազմակերպչական խոր տարաձայնութիւնների պատճառով մի խումբ ընկերների հետ հեռացել է Ասալա-ից ու ապրել լիակատար մեկուսացման պայմաններում:

1983թ. օգոստոսին համախոհների հետ ստեղծել է «հահգբ-յեղափոխական շարժումէ կազմակերպութիւնը:
1985թ. նոյեմբերին երկրորդ անգամ է ձերբակալուել Փարիզում` հայկական պահանջատիրական բնոյթի անլեգալ գործունէութեան եւ դարձեալ կեղծ անձնագիր կրելու մեղադրանքով եւ մինչեւ 1989թ. յունուարն անցկացրել Ֆրեն եւ Պուասի բանտերում:
Մեկուսացման եւ բանտարկութեան տարիներին գրել է հայ ժողովրդի նորագոյն ազատագրական պայքարի մասին յօդուածներ, որոնք տպագրուել են Փարիզի «հայ պայքարէ, Լոնդոնի «կայծերէ թերթերում եւ Սան Ֆրանսիսկոյի «սարդարապատէ ամսագրում: 1990թ. յօդուածների մի մասն ու կազմակերպչական բնոյթի նամակները հրապարակուել են առանձին գրքով` «պայքարելու իրաւունքըէ վերնագրով (անգլերէն): 1993թ. հեղինակի վերանայումից յետոյ այն վերահրատարակուել է անգլերէն, իսկ հայերէն թարգմանութիւնը 2003թ. լոյս է տեսել Երեւանում:

1989թ. յունուարին Մոնթեն ազատ է արձակուել: Փաստաթղթեր չունենալու պատճառով 1989թ. փետրուարից մինչեւ 1990թ. սեպտեմբերն ապրել է թափառական ու հալածական, նախ` կարճ ժամանակով Եմենում, ուր նրան է միացել կինը, ապա` Կենտրոնական Եւրոպայում ու Հարաւսլաւիայում:
1990թ. հոկտեմբերին Մոնթէին վերջապէս յաջողուել է գալ Հայաստան: Մինչեւ 1991թ. սեպտեմբերը զուգընթաց կատարել է գիտական ու զինուորական աշխատանքներ: Հայաստանի գիտութիւնների ակադեմիայի արեւելագէտ մասնագէտների հետ գրեթէ 8 ամիս զբաղուել է «հայաստանը եւ իր հարեւաններըէ ծաւալուն գրքի ստեղծմամբ, սակայն աշխատանքներն մնացել են անաւարտ` Շահումեանում եւ Արցախում լարուած իրավիճակի եւ զինուած ընդհարումների պատճառով:

1991թ. օգոստոսին 3-ին Մոնթեն եւ Սեդան ամուսնացել են: Պսակադրութիւնը կատարուել է Գեղարդաւանքում:
1991թ. սեպտեմբերի 12-ին ֆրանսաբնակ հայուհու հետ իբրեւ թարգմանիչ` Աւօ կեղծանուամբ, մեկնել է Արցախի հիւսիսային դարպաս` Շահումեանի շրջան, մասնակցել Էրքեշ, Մանաշիդ, Բուզլուխ գիւղերի ազատագրական մարտերին: Վերադառնալով Երեւան` հաւաքել է «հայրենասիրականէ ջոկատի մարտիկներին եւ միանալով «կոռինձորէ ջոկատին` կրկին մեկնել է Շահումեան` Ղարաչինար գիւղը: Մինչեւ դեկտեմբերի վերջերը մասնակցել է Շահումեանի շրջանի պաշտպանութեանն ու գրաւեալ գիւղերի ազատագրմանը, աչքի է ընկել մարտական կարողութիւններով ու հրամանատարական հմտութեամբ:
1992թ. փետրուարի 4-ին, երբ պատրաստւում էր ջոկատով մեկնել Արցախ, ուղղաթիռի մօտից հրաւիրում են հեռախօսի մօտ, եւ Վազգէն Սարգսեանը յայտնում է, որ նա նշանակուած է Մարտունու պաշտպանութեան շրջանի շտաբի պետ: Հէնց նոյն օրը` փետրուարի 4-ին, մեկնում է նշանակման վայր: Մէկ ամիս անց նրան յանձնարարւում է գլխաւորել շրջանի պաշտպանութիւնը: Այդ ժամանակ ամէնից վատ Մարտունու շրջանն էր պաշտպանուած: Մոնթէին յաջողւում է անջատ ջոկատնէիրց կազմել բանակային կուռ համակարգ: Նրա հրամանատարութեան ժամանակամիջոցում ազատագրուել է Մարտունու շրջանի բռնազաւթուած տարածքի 80 տոկոսը:

1992թ. յունիսին հակառակորդը կենտրոնացուած ու ուժգին յարձակումներ սկսեց Լեռնային Ղարաբաղի բոլոր ճակատներում: Մի քանի շաբաթուայ ընթացքում Շահումեանի շրջանն ամբողջութեամբ եւ Մարտակերտի շրջանի մեծ մասը հայաթափ եղան եւ անցան հակառակորդի ձեռքը: Համեմատաբար հարթավայրային Մարտունու շրջանում արտագաղթի վտանգը մեծ էր, որը Մոնթեն կանխեց` արգելափակող սահմանակէտեր դնելով: Նրա հրամանատարութեամբ հակառակորդի ուժգին եւ իրաւայաջորդ յարձակումները ջախջախուեցին մէկը միւսի հետեւից: 1992թ. ամռանը թուրքերը Ֆիզուլիից տանկային հզօր գրոհ կազմակերպեցին Մաճկալաշեն-կարմիր Շուկայ ուղղութեամբ վերացաւ Ստեփանակերտին սպառնացող վտանգը. նրանք այլեւս նոր գրոհներ չձեռնարկեցին: Մարտունու պաշտպանական շրջանի ուժերն ադրբեջանական կողմին պատճառեցին բազմաթիւ զոհեր եւ վիրաւորներ, նրանցից խլեցին տասնեակ տնակներ, զրահամեքենաներ եւ ռազմական այլ տեխնիկայ:
Մոնթէի մարտավարական հմտութեան եւ դիպուկ գործողութիւնների շնորհիւ Մարտունին դարձել էր անառիկ բերդ, եւ այդ տարիներին շրջանի պաշտօնական փաստաթղթերում այդպէս ել նշում էր` Մոնթեբերդ:

1992թ. ամռան ամենթէժ օրերին, երբ Արցախի ճակատագիրը դեռեւս մնում էր անորոշ, Մոնթեն քարտէզի վրայ գծում է Արցախի սահմանները` ներառելով այն տարածքները, որոնք յաջորդ տարուայ ընթացքում գրեթէ ամբողջութեամբ անցան հայկական ուժերի վերահսկողութեան ներքոյ:
1992 թ. սեպտեմբերի 4-ին Մոնթէի հրամանատարութեամբ Մարտունու պաշտպանական շրջանի ստորաբաժանումները գրաւեցին Աւդալ-գիւլաբլու ռազմական յենակէտը:

1992 թ. վերջերին Մարտունու պաշտպանական շրջանի մարտական յաջող գործողութիւնների շնորհիւ` Արցախի պաշտպանական ուժերը հասան պետական սահման եւ 20կմ երկարութեամբ պահակակէտեր հիմնեցին շրջանի հիւսիսային սահմանագծերում:
1993թ. մարտին Մոնթեն իր զօրաջոկատով մասնակցեց Մարտակերտի շրջանի ազատագրմանը, իսկ մարտի վերջերին ու ապրիլի սկզբին ղեկավարեց Քարվաճառի ազատագրման գործողութիւնը` Արցախի կողմից:
1993թ. մարտի 27-ից ապրիլի 2-ը Մոնթէի ղեկավարութեամբ իրականացուեց Քարվաճառի շրջանում տեղաբաշխուած թշնամու ռազմակայանների ոչնչացման գործողութիւնը:
1993թ. ապրիլի 1-2-ը Մարտունու պատպանական ուժերը հակառակորդին ետ շպրտեցին Մաճկալաշենին մօտիկ Խազազի բարձունքի եւ Գեւորգաւանից ոչ հեռու` Կը զլկայայ բլրի դիրքերից:

Ապրիլի 4-ին Մոնթեն նոր եր վերադարձել Քարվաճառից, որ լոյս 5-ի գիշերը նոյն հատուածի ուղղութեամբ հակառակորդը հակայարձակում սկսեց, եւ Մոնթեն, որ երկու ժամ էլ չէր քնել, ղեկավարեց գրոհը ետ մղելու գործողութիւնը եւ ոչնչացրեց հակառակորդին:
1993թ. մայիսին Լաչինում էր, զինակիցների հետ հետախուզեց Լաչինից Ղուբաթլու ձգուող սահմանային գօտին: Ծրագրել էր Ղուբաթլուի շրջանի ազատագրական գործողութիւնը, որն անմիջականօրէն չիրականացուեց արտաքին քաղաքական նկատառումներով: Վերադարձաւ Մարտունի, որտեղ զբաղուեց Աղդամի շրջանի կրակակէտերի լռեցման եւ այդ շրջանի ազատագրման ծրագիր իրականացմամբ:
…1993թ. յունիսի 12-ին Մոնթեն առաջն անգամ անձամբ չէր մասնակցում մարտին, այլ Աշանից ներքեւ գտնուող Մոթ սարի «08է դիտակէտից ղեկավարում էր Աղդամի մատոյցներում թշնամու կրակակէտերի ոչնչացման գործողութիւնը: Մարտերից յետոյ զինակիցների հետ իջաւ դիտակէտից` դիրքերի վիճակն ստուգելու եւ Մարզիլու գիւղի ծայրին անսպասելիօրէն հանդիպեց հակառակորդի Բմպ-1 զրահամեքենային ու կարճատեւ, առճակատ մարտում զոհուեց զրահամեքենայի արկի` աջ քունքը մխրճուած բեկորից:

1993թ. յունիսի 19-ին Մոնթէի աճիւնն ամփոփուեց Երեւանի «եռաբլուրէ պանթէոնում:

Մոնթէ Մելքոնեանին յետմահու շնորհուեցին ՀՀ Ազգային հերոսի եւ Արցախի հերոսի բարձրագոյն կոչումները:

Scroll Up