ՀՀ Սփիւռքի Նախարար Հրանոյշ Յակոբեանի Շնորհաւորական Խօսքը Ուսանողներու Միջազգային Օրուան Առիթով

Ուսանողներու միջազգային օրը` նոյեմբեր 17-ը, ամբողջ աշխարհի մէջ կը նշուի որպէս ուսանողներու համերաշխութեան օր:

Սիրով շնորհաւորում եմ ձեզ ուսանողների միջազգային օրուայ առթիւ:

Ես համոզուած եմ, սիրելի ուսանողներ, որ դուք  ձեր հոգում եւ մտքում ամբարած  հայոց ոգու, մտքի ուժը, հայայատուկ կենսասիրութիւնը եւ մարդասիրութիւնը, մերօրեայ համաշխարհային հասարակական-քաղաքական գործընթացներում այսուհետեւ եւս պիտի քայլէք որպէս առաջադիմութեան եւ արդարութեան առաջամարտիկներ` միշտ կրելով ազգային եւ համամարդկային բարձր արժէքներին ծառայելու առաքելութիւնը:

Իւրաքանչիւր հասարակութեան պարտքը առողջ եւ գրագէտ սերնդի դաստիարակումն է: Կրթութիւնը մեր ազգի գոյատեւման հիմքն է, եւ մեր պարտքն է նեցուկ լինել, հոգալ եւ ապահովել մեր ապագայ եւ աճող սերնդին ճիշտ ուղղութիւն եւ կողմնորոշում տալը` սկսած անմեղ փոքրիկներից մինչեւ գիտակ երիտասարդները:

Ես վստահ եմ, որ հայ ժողովուրդը կրթութեան հանդէպ ունի առանձնայատուկ սէր, ընդդգծուած վերաբերմունք, անսահման նուիրում: Իւրաքանչիւր ծնող երազում է, որ իր երեխան բարձրագոյն կրթութիւն ստանայ, եւ ստեղծում է բոլոր պայմանները  այդ ճանապարհով նրան տանելու համար: Հայոց պետութիւնը նոյնպէս յստակ, ընդգծուած քաղաքականութիւն է իրականացնում պետական եւ մասնաւոր հաստատութիւնների սովորողների կեանքի, առողջութեան եւ անվտանգութեան ապահովման ուղղութեամբ, ընդունում անհրաժեշտ օրէնքներ, մշակում ծրագրեր, ստեղծում  ենթակառուցուածքներ: Սիրելի երիտասարդներ, շնորհաւորում եմ համայն հայութեան զաւակներին` Հայաստանում եւ արտերկրում ուսանող հայ եւ աշխարհի տարբեր բուհերում սովորող հայաստանցի երիտասարդներին`  ուսանողների միջազգային օրուայ առթիւ եւ ցանկանում, որ դուք այսուհետեւ առաւել գործուն պատասխանատուութեամբ մասնակցէք համայն հայոց  հոգեբնակման Տան`  Հայաստանի Հանրապետութեան գիտակրթական ու հասարակական զարգացումների գործընթացներին եւ ձեր կամային, մտաւոր ներուժով, գիտելիքահենք մրցունակութեամբ  նպաստէք  Հայաստան-Սփիւռք գործակցութեան զօրացմանը: Ի դէմս ձեզ մենք տեսնում ենք Հայաստանի իւրատեսակ դեսպանին եւ մեր գործընկերոջը` համայնքներում Հայաստանը ճանաչելի դարձնելուն, մեր ազգային հոգեւոր-մշակութային արժէքները օտար երկրներում տարածելուն ուղղուած, համազգային, համահայկական, հայապահպանական ծրագրերի իրականացման գործընթացներում:

Ես հաւատում եմ ձեզ եւ ձեր մէջ ապրող հայկական գենի իմացականութեան դարաւոր ներուժին եւ կենսուժին:

Scroll Up