ԳԱՐԵԳԻՆ ՆԺԴԵՀ

«Ապագայ պատմաբանը Դիոգենեսի պէս լապտէր վերցրած պէտք է քրքրէ մեր ներկայ դարի պատմութիւնը, որ գտնէ այն գաղափարական գործիչներին, որոնց գործը նմանւում է հին հեքիաթների դարու հերոսների գործունէութեանը: Հայ ներկայ իրականութեան մէջ ապագայ անաչառ պատմաբանը շատ քչերին կը գտնի, որոնց անունն արժանի կը լինի յաւէրժացնելու… Անշուշտ ու անկասկած դրանց թւում կը լինի եւ Գարեգին Նժդեհի անունը…է:
«սիւնիքէ, Գորիս, 1920 թ., թիւ 7

Հայոց պատմութեան ալեծուփ օւկիանում, մեր նուիրական հերոսների շարքում, իբրեւ գաղափարական եւ կազմակերպական առաջնորդ, վեր է յառնում Գարեգին Նժդեհի կերպարը:
Նժդեհը մեր պատմութեան այն եզակի դէմքերից է, որի մէջ ներդաշնակօրէն միաձուլուել են զինուորականն ու մտածողը, ազգային բարոյախօսն ու քաղաքական գործիչը եւ որն իր, յիրաւի, պատմաստեղծ կեանքով, հաստատաբար դասւում է հայոց առաջնագոյն մեծերի շարքը:
Նժդեհը (Գարեգին Տէր-հարութիւնեան) ծնուել է 1886 թ. յունուարի 1-ին Նախիջեւանի գաւառի Կզնութ գիւղում: Մանուկ հասակում կորցրել է հօրը (հայրը` Եղիշը, գիւղի քահանան էր) եւ մնացել մօր` Տիրուհու խնամքին: Ընտանիքում եղել են չորս երեխայ. ինքը փոքրն էր:
Սկզբնական կրթութիւնը ստացել է Նախիջեւան քաղաքի ռուսական դպրոցում, ապա Թիֆլիսի ռուսական գիմնազիայում, որտեղ սովորելու ընթացքում էլ` 17տարեկան հասակից միացել է հայ ազատագրական շարժմանը: Այնուհետեւ անցել է Պետերբուրգ եւ երկու տարի սովորելով տեղի համալսարանի իրաւաբանական բաժնում` լքել է համալսարանն ու ամբողջովին նուիրուել հայ յեղափոխական գործին` ցարիզմի ու սուլթանականութեան դէմ:
1906 թ. Գարեգինն անցնում է Բուլղարիայ, ուր Ռոստոմի աջակցութեամբ եւ մակեդոնական ազատագրական շարժման ղեկավարների միջնորդութեամբ ընդունւում է Սոֆիայի սպայական դպրոցը եւ այն յաջողութեամբ աւարտելով` 1907 թ. վերադառնում է Կովկաս:
1907-1908 թթ. մտնում է  Հ. Յ. Դ.  շարքերը եւ իբրեւ կուսակցութեան նշանաւոր գործիչ Սամսոն Թադեւոսեանի օգնական` մասնակցութիւն բերում պարսկական յեղափոխական շարժմանը: Զէնք եւ ռազմամթերք տեղափոխելու համար Նժդեհը 1909 թ. վերադառնում է Կովկաս եւ ձերբակալւում ցարական իշխանութեան կողմից: Բանտերում` Ջուլֆայից մինչեւ Պետերբուրգ, Գարեգինը մնացել է աւելի քան երեք տարի, ապա անցել Բուլղարիայ:
Երբ 1912 թ. սկսուեց Բալկանեան առաջին պատերազմը, հայերը Թուրքիայի դէմ կռուելու համար (յանուն Մակեդոնիայի եւ Թրակիայի ազատագրութեան) բուլղարական բանակի կողքին ստեղծեցին կամաւորական վաշտ, որի ղեկավարները եղան Նժդեհն ու Անդրանիկը: Այդ պատերազմում Նժդեհը վիրաւորուել է: Հայկական վաշտն աչքի ընկաւ մի շարք յաղթական կռիւներով եւ 1913 թ. զօրացրուեց` հրաժարուելով մասնակցել բալկանեան ժողովուրդների ներքին կռիւներին:
Բալկանեան պատերազմի տարիներին իրաւասութիւնների հետ կապուած ցաւալի վէճ տեղի ունեցաւ հայկական վաշտի երկու ղեկավարների միջեւ, որի արդիւնքում վաշտը բաժանուեց Նժդեհի եւ Անդրանիկի կողմնակիցների: Բարեբախտաբար, վաշտի զօրացրումից շատ չանցած` Նժդեհը 1913 թ. հոկտեմբերին Հ.Յ.Դ. բալկանեան Կը կ-ին ուղղեց մի գրութիւն, որով փակուած յայտարարեց իր եւ Անդրանիկի միջեւ ամիսներ տեւած անախորժ վէճը (Կ. Գեւորգեան, «ամենուն տարեգիրքըէ, Բէյրութ, 1962, էջ 158, 162-163):
Առաջին աշխարհամարտի նախօրեակին, «ներմանէ արժանանալով ցարական կառավարութեան կողմից, Նժդեհը վերադառնում է Կովկաս` Թուրքիայի դէմ մղուելիք պատերազմին մասնակցելու պայմանով: Կռիւների սկզբնական շրջանում եղել է հայկական կամաւորական երկրորդ գնդի փոխհրամանատարը, վերջին շրջանում` ղեկավարել հայ-եզիդեան առանձին մի զօրամաս:
1917 թ. սակաւաթիւ ուժերով օգնութեան է հասել Կողբին եւ տեղի հայութեանը փրկել կոտորածից:
1918 թ. գարնանը վարել է Ալաջայի (բնակավայր Անիի շրջակայքում) կռիւները, որոնցում կարելիութիւն է ընձեռուել նահանջող հայկական զօրամասերին` անկորուստ անցնելու Ալեքսանդրապոլ, միաժամանակ, իր մարդկանցով ապահովել է Ն.Մառի պեղումների արդիւնքը հանդիսացող արժէքաւոր հնութիւնների փոխադրումն Անիից:
Մօտենում էր 1918 թ. մայիսը. վճռւում էր հայոց ճակատագիրը: Ալեքսանդրապոլում կռուի բռնուելով թուրքական զօրքի դէմ` Նժդեհն իր խմբով նահանջում է դէպի Ղարաքիլիսայ: Այստեղ էին նահանջել խուճապի մատնուած բազմահազար հայ փախստականներ: Տեղի ժողովուրդը նոյնպէս տագնապի մէջ էր: Ահա այս օրհասական պահին, երբ տիրում էր համատարած յուսալքում, լսւում է Նժդեհի ռազմաշունչ, ամենափրկիչ ձայնը: Եկեղեցու բակում նրա արտասանած ճառը հոգեփոխեց յուսալքուած, բայց ոգեշունչ խօսքի կարօտ հայերին եւ նրանց առաջնորդեց դէպի սրբազան ճակատամարտ: «դէպի ճակա՛տ, այնտե՛ղ է  փրկութիւնըէ,- կհնչեց Նժդեհի հուժկու, վճռական եւ ինքնավստահ ձայնը (Աւօ, «նժդեհըէ, Բէյրութ, 1968, էջ 67): Ղարաքիլիսայի եռօրեայ հերոսականով հայութիւնը հաստատեց իր յարատեւելու կամքը, եւ այդ հաւաքական կամքի զօրացման գործում, անշուշտ, անուրանալի է Նժդեհի գործը:
Ղարաքիլիսայում վարած կռիւների համար (որոնց ընթացքում վիրաւորուել է) Նժդեհն արժանացել է ամենաբարձր քաջութեան շքանշանի:
Հայաստանի Հանրապետութեան հռչակումից յետոյ` 1918 թ. վերջին, Նժդեհը ՀՀ կառավարութեան կողմից նշանակւում է Նախիջեւանի գաւառապետ, իսկ 1919 թ. օգոստոսից` Կապանի, Արեւելքի եւ Գողթանի (Կապագողթ) ընդհանուր հրամանա¬տար:
* * *
Այն հերոսականը, որ Նժդեհը վարեց 1919-1921 թթ. Զանգեզուրի լեռներում, դարձաւ նրա կեանքի եւ հայոց նորագոյն պատմութեան փառաւոր էջը:
Առանց դրսի օժանդակութեան, ապաւինած հայրենի լեռներին ու սեփական ոգու զօրութեանը` Սիւնիքի հայութիւնը Նժդեհի ղեկավարութեամբ վարեց իր յաղթական դիւցազնամարտը: Լեռնահայութեան դիմումներին` որեւէ կերպ օգնելու, ՀՀ կառավարութիւնը, բացի մէկումէջ արուող քաջալերանքի կամ համակրանքի խօսքերից, ոչ մի կերպ չարձագանքեց:
Նժդեհը երբեմն ստիպուած էր լինում չհնազանդուել վերին իշխանութեան հրամաններին: Մասնաւորապէս, երբ Խատիսեանի կառավարութեան կողմից նրան հրամայուած էր գաղթեցնել պաշարուած Գողթանի հայութիւնը, Նժդեհը մերժեց այն եւ փոխարէնը սրբեց ու տեղահանեց գաւառի թուրքական բնակավայրերը (գ. Նժդեհ, «իմ պատասխանըէ, Սոֆիա, 1937 թ., էջ 31): Աւելին, 1920 թուականի օգոստոսին ՀՀ զինուորական նախարար Ռուբեն Տէր-մինասեանը, համաձայն բոլշեւիկների հետ կնքուած զինադադարի, Դրօյի միջոցով հեռագրում էր Նժդեհին` թողնել Կապանն ու Գենովազը եւ անցնել Երեւան (Վ. Գեւորգեան «լեռնահայաստանի հերոսամարտըէ, Բուխարեստ, 1923 թ., էջ 51): Բայց Նժդեհը, չընդունելով ՀՀ զինուորական նախարարի` Զանգեզուրը թողնելու հրամանը եւ մերժելով Դրօյի առաջարկը` անցնել Երեւան` ապաքինուելու (Գորիսի ձորում վիրաւորուել էր), նախընտրեց մնալ  Սիւնիքում եւ մենակ թողնել լեռնահայութեանը:
Այդ ծանր օրերին էր, որ Նժդեհը յղացաւ եւ գործի դրեց Դաւիթբեկեան Ուխտերը: Նժդեհի զինուորները ուխտեցին Դաւիթ Բեկի անունով` «հաւատարիմ մնալ հայրենի երկրի ազատութեանը, իրենց հրամանատար Նժդեհին եւ կռուել մինչեւ վերջին շունչըէ («արնոտ գիրքէ, Գորիս, 1921, էջ 33-34): Այսպէս ծնունդ առան Դաւիթբեկեան Ուխտերը, որոնց նշանաբանն է. «հանուն հայրենիքի` Դաւիթ Բակաբարէ: Դաւիթբեկեան Ուխտերի օրինակով էր, որ Նժդեհը յետագայում հիմնադրեց Ցեղակրօն Ուխտերը:
Բացայայտած թուրք-բոլշեւիկեան միացեալ դաւադրութիւնը ու չընդունելով ՀՀ կառավարութեան կրաւորական կեցուածքը, որը Մոսկուայի ներկայացուցիչ Լեգրանի հետ կնքած վերոյիշեալ համաձայնագրով, փաստօրէն, Զանգեզուրն Ադրբեջանին յանձնելու նախաքայլ էր անում (Գ. Նժդեհ, «ինքնակենսագրութիւնէ, ՀՀ ԱԱՆ արխիւ, Կարճուած գործերի ֆոնդ, գ. 11278, հտ. 4)` Սիւնիքը շարունակեց կռիւը եւ  Հայաստանի խորհրդայնացումից յետոյ` 1920 թ. դեկտեմբերին, իրեն հռչակեց ինքնավար:
1921թ. յունուարին, Դրօն Բաքուից մի հեռագիր յղեց Նժդեհին` առաջարկելով նրան թոյլ տալ Զանգեզուրի խորհրդայնացումը` հաւատացնելով եւ վստահեցնելով, որ այդպիսով Մոսկուայի առաջիկայ կոնֆերանսում, ուր լուծւում էին նաեւ վիճելի հողային հարցեր, Խորհրդային Ռուսաստանը բարեացակամ կը լինի դէպի Հայաստանը եւ կը պաշտպանի հայ աշխարհաւարութեան շահերը (Վ. Գեւորգեան «լեռնահայաստանի հերոսամարտըէ, էջ 114-115): Այս անգամ եւս Նժդեհը, իբրեւ հեռատես քաղաքագէտ, չհեռացաւ Սիւնիքից եւ շարունակեց մաքառել:
1921թ. Գորիսում լոյս տեսաւ Նժդեհի «խուստուպեան կ’անչերէ փոքրածաւալ գրքոյկը, որը պարունակում է կոչեր` լեռնահայութեանը եւ պատուիրաններ` իր զինուորներին:
Իր զինուորական հմտութեամբ, կազմակերպչական տաղանդով եւ ոգեշունչ խօսքով Նժդեհին յաջողուեց ստեղծել «ժողովրդական կուռ բանակ մը, որ պատրաստ էր իր հրամանատարի ձեռքի մէկ շարժումին անսալով կրակի մէջն անգամ նետուելուէ (Աւօ, «նժդեհէ, էջ 210): Նժդեհն էր, որ պարտութեան դառնութիւնը ճաշակել տուեց Դենիկին, Կ’ոլչակի ու Վրանգելի բանակները ջարդած եւ «անպարտելիէ հռչակուած 11-րդ կարմիր բանակի հեծելազօրի պետ Կուրոչկինին:
Նոյնիսկ  Փետրուարեան ապստամբութեան պարտութիւնը եւ դրա հետեւանքով` 12 հազար գաղթականութեան (որից` 4 հազար զօրք) նահանջը, որ զգալիօրէն ազդեցին լեռնահայութեան բարոյա-հոգեբանական վիճակի վրայ, չընկճեցին Սիւնիքին, եւ նա շարունակեց իր յաղթական կռիւները. ապրիլին հռչակուեց Լեռնահայաստանի Հայապետութիւն` սպարապետ Նժդեհի վարչապետութեամբ:
Յունիսի 1-ին Զանգեզուր անցած ՀՀ կառավարութեան նախաձեռնութեամբ Լեռնահայաստանը յայտարարուեց Հայաստան` Ս.Վրացեանին նշանակելով վարչապետ (Նժդեհը մնում էր իբրեւ սպարապետ): Նոր կառավարութիւնը թոյլ տուեց մի շարք կոպիտ սխալներ, որոնց մէջ ամէնից ճակատագրականը եղաւ երեք հազար թաթար-թուրքերի` իբրեւ քոչուոր, իսկ իրականում` որպէս ծպտեալ դաւադիրներ, Սիսիան ազատ մուտք արտօնումը: Իսկ Երեւանից նահանջած զօրքը կամաւոր անձնատուր եղաւ կարմիրներին:
Այս պայմաններում, մի կողմից` Վրաստանի ու Հայաստանի բոլշեւիկացումը, Արարատեան գաղթականութեան` դէպի Սիւնիք նահանջը (մասնաւորապէս` նահանջող մտաւորականութեան եւ երիտասարդութեան վաղաժամ անցումը Պարսկաստան), որ բարոյալքիչ ու յոռի ազդեցութիւն ունեցան լեռնաշխարհի հայութեան վրայ, միւս կողմից` պարէնի ու հացահատիկի չգոյութիւնը, վարչական եւ զինուորական մարմինների միջեւ առաջ եկած անհամաձայնութիւնները, միաժամանակ` խուսափելու համար աւելորդ հալածանքներից, որին կարող են ենթարկուել Խորհրդային Հայաստանի հայութիւնը եւ հաշուի առնելով, որ Հայաստանի բոլշեւիկեան ղեկավարութիւնն իր 1921թ. յունիսի հռչակագրով Սիւնիքը համարում էր կցուած մայր երկրին` յուլիսին Լեռնահայաստանը տեղի տուեց խորհրդայնացման առաջ:
Թողնելով Զանգեզուրը` Նժդեհը հրաժեշտից առաջ հաւաստեց լեռնահայութեանը, որ ինքն ընդմիշտ չի հեռանում եւ պիտի վերադառնայ, եթէ Երեւանի փոխարէն Բաքուն լինի Սիւնիքի տէրը: Իսկ Խորհրդային Հայաստանի` հեղկոմին ուղղած իր դիմումը յաղթական սպարապետն աւարտում էր սաստող տողերով. «դուք գիտէք, որ ցանկութեան դէպքում ես միշտ էլ հնարաւորութիւն կ’ունենամ մի քանի տասնեակ զինուորներով վերագրաւել Լեռնահայաստանը: Որպէսզի այս երկրի աշխատաւոր գիւղացիութիւնը ստիպուած չլինի մէկ էլ ինձ օգնութեան կանչելու, աշխատէք բարելաւել հայ գիւղացիութեան եւ նրա մտաւորութեան արդար պահանջըէ (Վ.Գեւորգեան «լեռնահայութեան հերոսամարտըէ, էջ 160):
Երկու տարուայ կռիւների ընթացքում թշնամու 15 հազար սպանուածի դիմաց Սիւնիքը տուեց ընդամէնը մի քանի տասնեակ զոհ, իսկ մօտ 200 գիւղ մաքրագործուեց թուրքերից եւ վերադարձուեց հայերին:
Շնորհիւ Լեռնահայաստանի հերոսամարտի` հնարաւոր էաւ` ա) կոտորածից փրկել լեռնահայութեանը, բ) Սիւնիքը կցել Մայր հայրենիքին` մահացու անդամահատումից զերծ պահելով Հայաստանը, գ) հոգեբանօրէն ու ռազմագիտօրէն հնարաւոր դարձնել փետրուարեան ապստամբութեանը, դ) ապահովել հայ մտաւորականութեան ու մարտական ուժերի նահանջն ու անցումը Պարսկաստան:
Եւ այս ամէնը, հիմնականում, շնորհիւ Նժդեհի անհատականութեան:*  *  *
Այսպիսով, 1921 թ. յուլիսին Նժդեհը թողնում է Զանգեզուրը եւ անցնում Թաւրիզ: Այստեղ լրջօրէն սրւում են յարաբերութիւնները նրա եւ Հ.Յ.Դ. բիւրոյի միջեւ, ինչը սկիզբ էր առել դեռեւս Սիւնիքի կռիւների շրջանում: Արաքսի պարսկական ափին գտնուելու ժամանակ Հ.Յ.Դ. որոշ ղեկավար անդամներ (այդ թւում` պարէնաւորման նախարար Յակոբ Տէր-յակոբեանը) Նժդեհի ներկայութեամբ ծեծի ենթարկուեցին, գնդակահարուեց Ասլանեան ազգանունով դաշնակցական մի սպայ: Այս կապակցութեամբ (ու մի շարք այլ պատճառներով, որոնց թւում, ով զարմանք, Նժդեհին մեղադրում էին նաեւ Լեռնահայաստանի անկումն արագացնելու մէջ) Թաւրիզում Նժդեհը Հ.Յ.Դ. բիւրոյի կողմից կուսակցութեան գերագոյն Դատական Ատեանի մօտ պատասխանատուութեան կանչուեց (այս մասին հպանցիկ յիշում է նաեւ դաշնակցութեան յայտնի գործիչ  Անդրէ Ամուրեանը (Աւօ «նժդեհէ, էջ 444-445): Թէեւ Նժդեհը դատարանին (նաեւ` ՀՀ նախարարական խորհրդին ու Հ.Յ.Դ.` Ատրպատականի Կը կ-ին) մանրամասն բացատրագիր ներկայացրեց Լեռնահայաստանի անկման պատճառների մասին (Հ.Յ.Դ. Կենտրոնական արխիւ (ԱՄՆ, Բոստօն), գործ 1611-28, էջ 108-162, 213-230: Տեբս նաեւ «նորքէ հանդէս, Երեւան, 1923, թիւ 3, էջ 328-363), սակայն, 1921 թ. սեպտեմբերին կուսակցութեան դատարանը Ս.Վրացեանի առաջարկով վճռեց «հեռացնել Գ. Նժդեհին դաշնակցութեան շարքերից եւ ներկայացնել նրա գործը կուսակցութեան 10-րդ Ընդհանուր Ժողովինէ (Հ.Յ.Դ. Կենտր. Արխիւ (ԱՄՆ, Բոստօն), գործ թիւ 1611-28, էջ 375-378: Տեբս նաեւ «նոր աշխարհէամսագիր, Թիֆլիս 1922թ., թիւ 3, էջ 138-141):
1925 թ. Հ.Յ.Դ. 10-րդ Ընդհանուր Ժողովի կողմից Նժդեհը վերականգնւում է կուսակցութեան շարքերում (ՀՀ ԱԱՆ արխիւ, ԳԿՖ, գ. 11278, հտ.3):
Թաւրիզում եղած ժամանակ անգլիացնիները Նժդեհին առաջարկում են վերադառնալ Հայաստան եւ այնտեղ ապստամբութիւն բարձրացնել (այդ ժամանակ Լենքորանում տեղի բնակչութիւնը ապստամբել էր խորհրդային իշխանութեան դէմ), որը Նժդեհի կողմից մերժւում է:
Թաւրիզում մօտ չորս ամիս գաղտնի ապրելուց յետոյ Նժդեհը մեկնում է Բուլղարիայ եւ հաստատւում Սոֆիայում: Այստեղ, հաւանաբար, 1922 թ. նա ամուսնանում է Էփիմէ անունով հայուհու հետ (ծնվ. 1902թ.):
1922 թ., լինելով Բուխարեստում, Նժդեհն այնտեղ գտնուող Վարդան Գեւորգեանին առաջարկում է իր տրամադրութեան տակ գտնուող նիւթերի հիման վրայ գրել «լեռնահայաստանի հերոսամարտըէ, որը լոյս տեսաւ 1923 -ին:
1923 թ. կրկին լինելով Բուլղարիայում` Նժդեհը տեղի «նոր Արշալոյսէ թերթում հանդէս է գալիս «իմ խօսքը- թէ ինչու՞ զէնք բարձրացնի խորհրդային զօրքերի դէմէ յօդուածաշարով («նոր Արշալոյսէ, Բուխարեստ, 1923, թիւ 10-11):
Այդ տարիներին Նժդեհը հանգամանալից անդրադառնում է Սիւնիքի կռիւների պատմութեանը` 1923-1925 թթ.` ընդարձակ յօդուածաշարով հանդէս գալով Բոստօնի «հայրենիքէ ամսագրում: 1924-1925 թթ. նա  հրապարակումներ է ունենում Պլովդիւում լոյս տեսնող «հայաստանէ դաշնակցական թերթում: Մասնաւորապէս, 1924 թ. այստեղ տպագրւում են առանձին գլուխներ նրա «էջեր իմ օրագրենե-ից, որը նոյն տարի լոյս է տեսնում առանձին գրքոյկով Կահիրէում:
1926 թ. Նժդեհը սկսում է հանդէս գալ Սոֆիայում լոյս տեսնող «արաքսէ դաշնակցութեան թերթում, ուր տպագրւում է նրա «բաց նամակներ հայ մտաւորութեանըէ շարքը (այն 1929-ին Բէյրութիւմ լոյս է տեսնում առանձին գրքոյկով):
1926-ից Բուլղարիայի կուսակցական կազմակերպութիւնը (Նժդեհը տեղի Հ.Յ.Դ. Կը կ-ի անդամ էր) բաժանւում է Նժդեհի եւ բիւրոյի կողմնակիցների: Կուսակցութեան բիւրոն գտնում էր, որ կարելի եւ ցանկալի է ընդհանուր լեզու գտնել Թուրքիայի հետ, եւ այդ մտայնութեան հաստատմանը նպաստող մի շարք հրապարակումներ եղան, որոնց թւում բիւրոյի քարտուղար Ռուբենի «հայ-թուրքական կը նճիռըէ (1924թ): Նժդեհը, որպէս այդ գրքի պատասխան, 1927 թ. Սալոնիկում լոյս ընծայեց «որդիների պայքարը հայրերի հետէ գրքոյկը: Միաժամանակ, որոշ հրապարակումներ ունեցաւ Շահան Նաթալու կողմից Փարիզում 1928-1929 թթ. խմբագրուող, ընդգծուած հակաթուրքական ուղղուածութեամբ «ազատամարտէ շաբաթաթերթում, ինչպէս նաեւ` Բուլղարիայի դաշնակցական «նոր Արաքսէ թերթում:
1932-ին Սոֆիայում լոյս տեսաւ նրա հերթական գրքոյկը` «ցեղի ոգու շարժըէ վերնագրով, որում (ինչպէս նաեւ «խռովքէ ամսագրում նոյն թուին լոյս տեսած «ցեղակրօնութիւնն` իբրեւ յաղթանակի զօրոյթէ յօդուածում) նախանշուեց հայկական ցեղային շարժումը:
1933 թ. Փարիզում կայացաւ Հ.Յ.Դ. 12-րդ Ընդհանուր Ժողովը, որին Նժդեհը մասնակցում էր իբրեւ պատգամաւոր Բուլղարիայից: Վերջինս ժողովի առջեւ բարձրացրեց եւ անցկացնել տուեց երեք հիմանական հարցեր.
ա) ձգտել, որ գաղութահայութիւնը դառնա զինական գործօն Հայաստանի ինքնապաշտպանութեան գործում,
բ) կազմակերպել հայ երիտասարդ սերունդն ապակուսակցական հողի վրայ,
գ) բոլոր ուժերը կենտրոնացնել հակաթուրքական ճակատում (ՀՀ ԱԱՆ արխիւ, ԿԳՖ, գ. 11278, հտ.2):
Բ կէտի հիման վրայ 1933 թ. ամռանը Նժդեհը մեկնեց ԱՄՆ: Ընդհանուր Ժողովի որոշումով Նժդեհի հետ ԱՄՆ անցաւ կուսակցական յայտնի գործիչ Կոպեռնիկ Թանդրճեանը, որին յանձնարարուած էր կազմակերպել Ամն-ում թուրքական դեսպան Մուտար բէյի սպանութիւնը (վերջինս մասնակից էր արեւմտահայերի ջարդերին եւ արտասահմանում հակահայկական քարոզչութեան ղեկավարներից էր): Նժդեհը Թանդրճեանին այդ գործում պէտք է աջակցէր:
Մինչեւ Նժդեհի ԱՄՆ գալը, այնտեղ գործում էին մի շարք երիտասարդական միութիւններ` «հայորդիքէ, «որդիք Հայաստանէայցէ եւ այլն: Իրարից անջատ գործող այս միութիւնները համախմբելու եւ մէկ յայտարարի բերելու դժուարին գործը ստանձնեց Նժդեհը` ստեղծելով Ցեղակրօն Ուխտերը: Շարժման գաղափարախօսութեան վերաբերեալ 1933-ի վերջին Բոստօնի «հայրենիքէ օրաթերթում նա հանդէս է գալիս` ամերիկահայ նորահաս սերնդին ուղղուած «ցեղային արթնութիւնէ խորագիրը կրող յօդուածաշարով («հայրենիքէ օրաթերթ, Բոստօն 1933 թ., թիւ 6517, 6520, 6524, 6528, 6534, 6542, 6545, 6554, 6568, 6583):
Ժամանելով ԱՄՆ` Նժդեհը` «օժտուած մարգարէական շունչով ու մոգական հմայքով, Ամերիկայի մէկ ծայրեն միւսը Էլեկտրականացուց մթնոլորտն իր կուռ բանախօսութիւններով, անկեղծ ու անվախ արտայայտութիւններով եւ անվիճելի փաստերովէ («հայրենիքէ օրաթերթ, բոստօն 1963 թ., 13 սեպտ., էջ 2):
Շնորհիւ Նժդեհի կազմակերպական ու քարոզչական անզուգական տաղանդի` Ցեղակրօն շարժումը միանգամից լայն թափ ստացաւ: Եւ ինչպէս խոստովանում է Ռուբեն Ղարիբեանը` «առանց Նժդեհի ներշնչած ոգեւորութեան, առանց անոր մղից ուժին, առանց անոր առինքնող անձին հմայիչ ազդեցութեան, դժուար թէ ամերիկահայ մեր նոր սերունդը կարողանար կազմակերպուիլ այնքայ~ն կարճ ժամանակի մէջէ (նոյնը, էջ 1): Այս շարժման շնորհիւ էր, որ նրանով խանդավառուած ամերիկահայ «բազմահազար երիտասարդ-երիտասարդուհիներ սկսան ոչ միայն ամօթ զգալ իրենց հայութեան համար, այլ` հպարտութիւն…է (Աւօ, «նժդեհէ, էջ ժբ):
1934-ի սկզբին Նիւ Եորքի Սբ. Խաչ եկեղեցում դաշնակցական խմբապետի ձեռքով դաշունահարուեց ամերիկայոց հոգեւոր առաջնորդ Ղեւոնդ արքեպ. Դուրեանը: Դուրեանի սպանութեան կազմակերպման պատասխանատուութիւնը տարբեր ուժեր փորձեցին վերագրել Նժդեհին` Ցեղակրօն շարժումը չէզոքացնելու դաւադիր մտայնութեամբ:
«իմ այդ ազգահոգ մտայնութեան համար հայութեան հատուածականացած, ապահայրենացած ու պարտուողական տարրերը դաւադրեցին ինձէ,-գրում է Նժդեհն իր «ինքնակենսագրութիւնումէ:
Ամէն դէպքում Ցեղակրօն շարժումը զգալի յաջողութիւններ ունեցաւ Ամն-ում, իսկ Նժդեհը 1934 թ. աշնանը վերադարձաւ Սոֆիա: Այստեղ 1935-ին նա լոյս ընծայեց «ամերիկայութիւնը-ցեղը եւ իր տականքըէ աշխատութիւնը` միաժամանակ նպատակ ունենալով ընդլայնել Ցեղակրօն շարժումը եւ այն դարձնել համագաղութային: Սակայն նրա յարաբերութիւնները Հ.Յ.Դ. ղեկավարութեան (յատկապէս կուսակցութեան փաստացի բիւրոյապետ Ռուբենի) հետ խիստ լարուեցին եւ այդ հողի վրայ 1936-ին Բուլղարիայի կազմակերպութիւնը պառակտուեց: Հակասութիւնները Նժդեհի ու կ’ուսբիւրոյի միջեւ այնքան էին սրուել, որ Բուլղարիայում մայիսի 28-ը Ցեղակրօն Ուխտերն ու տեղի Դաշնակցութեան Կը կ-ն նշում էին առանձին, ցեղակրօնները` Պլովդիւում, Վառնայում, Կը կ-ն` Սոֆիայում ու Բուրգասում (Ռ. Մարտիրոսեան «դաշնակցութեան գործունէութիւնը 2-րդ համաշխարհային տարիներինէ, Է., 1987, էջ 48-49):
Այդ տարիներին ռուսների վտարանդիական, հակաբոլշեւիկեան «ռօւսէ (Ռուսաստանեան համազօրային միութիւն) կազմակերպութիւնը Բուլղարիայում դիմում է Նժդեհին` տալ 2-3 ահաբեկիչներ` Ստալինի մահապատժելու համար: Առաջարկը մերժւում է:
1937-ին Նժդեհը կանչւում է Կ’ահիրէ` կուսակցութեան բիւրոյ, որտեղ նրան փորձում են հաշտեցնել Ռուբենի հետ: Սակայն բիւրոյի հետ հանդիպումը ոչինչ չի տալիս, եւ Նժդեհը վերադառնալով Սոֆիա` նոյն թուին յայտարարութիւն է անում Հ.Յ.Դ.-ից իր հեռանալու մասին: Բիւրոն եւս, առանց դանդաղելու, որոշում ընդունեց` «պառակտողական գործունէութեանէ որակումով Նժդեհին կուսակցութիւնից հեռացնելու մասին: Իսկ 1938-ին Կահիրէում գումարուած Հ.Յ.Դ. 13-րդ Ընհ. ժողովը Նժդեհին կուսակցութեան շարքերից, այս անգամ արդէն, արտաքսելու վճիռ տուեց:

*  *  *
Կուսակցութիւնից հեռանալուց յետոյ Նժդեհը շարունակում է Ցեղակրօն կազմակերպութիւնների ընդլայնումը, իսկ 1937-ին նոյնպէս Հ.Յ.Դ.-ից հեռացած Հայկ Ասատրեանի հետ, Սոֆիայում սկսում են հրատարակել «ռազմիկէ ազատագրական թերթը: 1937-ին Սոֆիայում լոյս է տեսնում նրա «իմ պատասխանէ ուսումնասիրութիւնը` նուիրուած Սիւնիքի հերոսականին: Յիշատակելի է նաեւ «հերկէ ամսագրում (որը խմբագրում էր Կարապետ Պալճեանը` ապագայ կաթողիկոս Վազգէն Ա-ն) Նժդեհի մէկ գրութիւնը ժամանակի հայ երիտասարդութեան եւ նրա անելիքների վերաբերեալ` իբրեւ պատասխան «հերկե-ի խմբագրութեան հարցումներին («հերկէ, Բուխարեստ, 1939թ., թիւ 9, էջ 5-6):
Այդ տարիներին Նժդեհի համար վերստին կարեւորւում եւ հրատապ է դառնում հայութեանը մօտեցնող պատերազմին հոգեբանօրէն նախապատրաստելու եւ նոր բարոյականով սպառազինելու խնդիրը: Այդ նպատակով` 1937-38 թթ. Հ.Ասատրեանի, Ն. Աստուածատուրեանի եւ այլոց հետ նախաձեռնում է Տարոնական շարժումը (1938-1939 թթ. հանդէս գալիս շարժման պաշտօնական օրգան «տարոնի Արծիւումէ): Դրանով Նժդեհը հետապնդում էր գործնական խնդիրներ. մասնաւորապէս սպասուող պատերազմի դէպքում Նժդեհը նախատեսում էր կազմակերպել կամաւորական ջոկատներ, որոնք բուլղարական բանակի կողքին պիտի կռուեն Թուրքիայի դէմ: Թերեւս, դա չէր սահմանափակուելու միայն Բուլղարիայով եւ տեղի հայութեամբ. նպատակ կար ողջ գաղութահայութեանը օգտագործել հակաթուրքական ճակատում:
1928 թ.` Հ.Յ.Դ. 13-րդ Ընդհանուր ժողովից յետոյ, կ’ուսբիւրոյի լիազօրութեամբ Սոֆիա է ժամանում դաշնակցական գործիչ Կարօ Սասունին, որը յայտնում է Նժդեհին, թէ բիւրոն պատրաստ է ընդառաջել իր պահանջներին, միայն թէ ինքը չստեղծի նոր կազմակերպութիւն: Նժդեհը փաստարկելով, որ թուրքական թերթերը անընդհատ յարձակումներ են գործում իր վրայ, բայց ոչ Հ.Յ.Դ.-ի, որ կ’ուսբիւրոյի ամէն անդամ կարող է բնակուել Թուրքային դաշնակից որեւէ երկրոմ, իսկ իրեն նոյնիսկ արգելւում է տարանցիկ ճանապարհ այդ երկրներով, որ Հ.Յ.Դ. ղեկավարութիւնը թշնամանք է տածում Ցեղակրօնութեանն եւ Տարոնականութեան նկատմամբ…, ինքը հիմք չունի հաւատալու, թէ Հ.Յ.Դ. նոր բիւրոն քաղաքանապէս աւելի իմաստուն կը գտնուի, քան նախորդը (ՀՀ ԱԱՆ արխիւ, ԿԳՖ, գ. 11278, հտ. 2): Նմանօրինակ առաքելութեամբ 1939-ին Նժդեհի հետ տեսակցութիւն է ունենում Դրօն` յորդորելով նրան խզել կապերը Բուլղարիայի ցեղակրօն կազմակերպութեան իր ընկերների հետ: Սակայն Նժդեհը մնում է անդրդուելի (տեբս Դրօյի` 15 օգոստ, 1939 թ., Բուխարեստ թուակիր նամակը Ս. Վրացեանին, որը պահւում է Հ.Յ.Դ. բոստօնի կենտրոնական արխիւում):
Եւ Նժդեհը սկսում է գործնական աշխատանքներ տանել` հրաւիրելու Հ.Յ.Դ.-ից հեռացածների եւ Ցեղակրօնական շարժմանը հարողների համագումարը: Սակայն պայթեց երկրորդ աշխարհամարտը եւ ստեղծուած իրադրութիւնը թելադրեց այլ պայմաններ:

*  *  *
Պատերազմի հէնց սկզբից Գերմանիայում հակահայկական ալիք բարձրացաւ. գերմանական շատ թերթեր արդարացնում էին 1925-ի հայերի կոտորածը, նացիստական մարդաբանական գիտութիւնը հայերին դասում էր «առաջաւորասիրականէ (ոչ արիական) ժողովորդների շարքում եւ ունէր խիստ բացասական կարծիք հայերի մասին: Բեռլինում պաշտօնապէս յայտարարում էին, որ հայերն անցել են Գերմանիայի թշնամիների կողմը եւ այլն: Արձագանքելով դրան` երկրորդ աշխարհամարտի առաջին օրերին Բուլղարիայում, Ռումինիայում եւ եւրոպական այլ երկրներում բարձրացան հակահայկական տրամադրութիւններ: Բուլղարիայում կային թերթեր եւ կազմակերպութիւններ, որոնք կոչ էին անում հայերին արտաքսել երկրից, նրանց հետ վարուել այնպէս, ինչպէս հրէաների: Ռումինիայում վարչապետ Անտօնեսկուն յանձնարարել էր հայերին տեղահանել հայաշատ քաղաքներից…
Այս իրավիճակում Նժդեհը «մշակութային մերձեցման բուլղարա-հայկական կ’ոմիտէիէ (որի փոխնախագահն էր ինքը եւ, միաժամանակ, աշխատում էր Սոֆիայում լոյս տեսնող «սուետլոգլազէ բուլղարական գրական թերթում) միջոցով կապւում է Սոֆիայի գերմանական դեսպանութեան հետ, իսկ 1942-ին անցնում Բեռլին` հարցերը տեղում լուծելու համար: Բեռլին մեկնելու նիւթական հնարաւորութիւն ունենալու համար Նժդեհը վաճառեց պատուոյ թրի վրայի ոսկին, որը 1936-ին նրան էր նուիրել հայ մայրերի 12 հազարանոց կազմակերպութիւնը` ի նշան երախտագիտութեան իր հակաթուրքական գործունէութեան:
Բեռլինում նա հանդիպում է նացիստական կուսակցութեան ներկայացուցչի հետ եւ իր անհանգստութիւնը յայտնում գերմանացիների կողմից տարուող հայկահայկական քարոզչութեան համար: Առաջնորդուելով «գերմանական գայլին կուշտ պահելու եւ հայ գառնուկին փրկելուէ քաղաքական սկզբունքով` Նժդեհը վերջինիս հետ պայմանաւորւում է Բուլղարիայում հաւաքագրել հայերի մի խումբ` Բեռլինում վարժուելու եւ Գերմանիայի` Թուրքիայի դէմ հնարաւոր պատերազմում օգտագործելու համար: Նա կապւում է Հ. Ասատրեանի հետ, որի միջոցով Բուլղարիայում հաւաքագրում եւ Գերմանիա են մեկնում 30 արեւմտահայ երիտասարդ ցեղակրօններ: Այնտեղ որոշ ժամանակ վերժուելուց յետոյ, հակառակ Նժդեհի հետ պայմանաւորուածութեան, 1943-ի աշնանը խումբ է ուղարկւում Ղրիմ` Կարմիր բանակի թիկունքում օգտագործելու համար: Սակայն, գերմանական հրամանատարութեան հետ խօսելուց յետոյ Նժդեհը կարողանում է հիմնաւորել իր մարտիկների` ոչ թէ Ղրիմում, այլ Թրակիայում գտնուելու անհրաժեշտութիւնը (այդ ժամանակ խիստ սրւում էին գերմանա-թուրքական յարաբերութիւնները) եւ անձամբ ժամանում է Ղրիմ, ու խումբը վերադարձւում է Բուլղարիայ:
Այսպիսով, Նժդեհի համագործակցութիւնը նացիստների հետ եղել է գաղթաշխարհի հայութեանը գերմանական սպառնալիքից փրկելու մտահոգութեամբ եւ հակաթուրքական հողի վրայ:
Նժդեհն իր մասնակցութիւնն է բերել 1942-ի դեկտեմբերին Բեռլինում ստեղծուած եւ մինչեւ 1943-ի վերջը գործող Հայ Ազգային խորհրդի աշխատանքներին (խորհրդի նախագահն էր Արտաշէս Աբեղեանը), որի օրգան «ազատ Հայաստանե-ի փոխխմբագիրն էր (խմբագիր` Աբր. Գուլխանդանեան):
Բեռլինում եղած ժամանակ գերմանացիների միջնորդութեամբ հանդիպել է Դրօյի հետ` նացիստների հետ համագործակցութեան ձեւի եւ համատեղ գործելու խնդիրների շուրջ առաջ եկած հակասութիւնները յաղթելու համար: Սակայն, Նժդեհի եւ Դրօյի միջեւ հաշտեցում չկայացաւ:
1944-ի սեպտեմբերին խորհրդային զօրքերը մտան Բուլղարիայ: «գիտեմ, թէ ինչ է սպասւում ինձ, բայց եւ այնպէս որոշել եմ մնալ, հակառակ որ կարելիութիւն ունեմ օդանաւով ինձ նետելու Վիեննա: Չեմ հեռանում, որ հալածանքի չենթարկուեն մեր կազմակերպութիւնները (իմաբ Բուլղարիայի Ցեղակրօն Ուխտերը-լ.Մ): Մնալու աւելի լուրջ պատճառներ ունեմ… Այսօր կեանքին ես կապուած եմ այն չափով, որ ինձ դեռ պարտական եմ զգում ծառայելու Հայաստանինէ,- գրում էր Նժդեհը 1944-ի սեպտեմբերին` ձերբակալութիւնից քիչ առաջ (Գ. Նժդեհ «ինքնակենսագրութիւնէ):
1944-ի հոկտեմբերի վերջերին խորհրդային «սմերշէ (ռուսերէն смерть шпионам բառի յապաւումն է) բանակային հակահետախուզութեան գլխաւոր վարչութեան աշխատակիցների կողմից Նժդեհը ձերբակալւում է: Նրան տեղափոխում են Բուխարեստ, այնտեղից` ինքնաթիռով Մոսկուա եւ բանտարկում Լիւբեանկայում:
Որո՞նք էին Նժդեհի` Բուլղարիայում մնալու լուրջ պատճառները:
Յանձնելով կարմիրներին` Նժդեհը յոյս ունէր, թէ խորհրդային իշխանութիւններն իրեն, որպէս հայ ազգայնականի, կ’օգտագործեն Թուրքիայի դէմ: Դրա համար, անշուշտ, իրական հիմքեր կային: Նա ենթադրում էր, որ Թուրքիան կը դառնայ թիրախ Խորհրդային միութեան համար (1945-ին խորհրդային բանակը, իրօք, պատրաստւում էր մտնել Թուրքիայ), եւ Կարմիր բանակի` Թուրքիային հարուածի դէպքում, հնարաւոր կը լինէր ազատագրել Արեւմտեան Հայաստանը ու այն կցել Խորհրդային Հայաստանին: Ճիշտ է եզրակացնում պատմաբան Ռուբեն Խուրշուդեանը` «նժդեհը համոզուած էր, որ սուինների վրայ կանգնած խորհրդային կայսրութիւնը վաղ թէ ուշ անպայման կը փլուի՚:
Նա ուզում էր, որ կայսրութեան բեկորների վրայ վերածնուէր ոչ թէ փոքր հայկական պետութիւն, այլ մեծ, միացեալ Հայաստանը, որի իրականացման գաղափարին էր նուիրել նա իր ողջ կ’եանքըէ (Գ. Նժդեհ «խորհրդակցութիւններէ, Երեւան 1993թ., էջ 14-15):
Փաստօրէն, Արեւմտահայաստանի ազատագրման համար Նժդեհն իր քառասունամեայ հակաթուրքական պայքարի փորձն էր առաջարկում խորհրդային իշխանութիւններին (այս խնդրի հետ կապուած` Մոսկուայում նա յատուկ խօսակցութիւն է ունենում գեներալ Աբակումովի հետ): Սակայն, միջազգային քաղաքական կեանքում իրադարձութիւնների յետագայ փոփոխութիւններն ի նպաստ Թուրքիայի, չարդարացրին Նժդեհի յոյսերը. Խորհրդային բանակը չշարժուեց Թուրքիայի վրայ:
1946-ի նոյեմբերին Նժդեհին Մոսկուայից ուղարկում են Երեւան, ու դատաքննութիւնը աւարտւում է 1948-ին, եւ Նժդեհը դատապարտւում է 25 տարուայ բանտարկութեան` ժամկէտը հաշուելով 1944-ից (ի դէպ, դատավճիռը կայացուել է ապրիլի 24-ին): Նժդեհի ձերբակալութիւնից յետոյ ընտանիքը (կինը եւ զաւակը) Սոֆիայից աքսորւում է Բուլղարիայի Պաւլիկների քաղաքը:
1947-ին Նժդեհը խորհրդային կառավարութեանն առաջարկում է յանդուգն մի ծրագիր, Սփիւռքում ստեղծել համագաղութային ռազմաքաղաքական կազմակերպութիւն` «հայկական իռենդենտաէ, որի նպատակը պէտք է լինի Արեւմտեան հայաստանի ազատագրումը եւ նրա վերամիաւորումը Խորհրդային Հայաստանին: Առաջարկութեան մէջ Նժդեհը հանգամանալից անդրադառնում էր այդ կազմակերպութեան ստեղծման` պատմականօրէն թելադրուած անհրաժեշտութեանը, նրա ապագայ գործունէութեան ձեւերին, կառուցուածքին եւ այլն: Թէեւ Նժդեհի առաջարկութիւնը լրջօրէն հետաքրքրեց խորհրդային ղեկավարներին եւ մի քանի տարի շարունակ ուսումնասիրւում էր ամենատարբեր ատեաններում, սակայն, ի վերջոյ, եան-ը մերժուեց:
1948-52 թթ. եղել է Վլադիմիրի բանտում, այնուհետեւ` մինչեւ 1953 թ. ամռանը, Երեւանի բանտում: Նժդեհի` երկրորդ անգամ Երեւան բերուելը, ինչպէս վկայում է նրա բանտակից Յովհ. Տեւեճեանը, պայմանաւորուած էր նրանով, որ Նժդեհը դիմում էր գրել խորհրդային ղեկավարութեանը` «առաջարկելով իր միջնորդութիւնը Դաշնակցութիւն եւ խորհրդային իշխանութիւն` գործակցութիւն մը ստեղծելու համարէ (Արմէն Սեւան «բանտարկեալի մը յուշերըէ, Նուենոս-այրես, 1970թ., էջ 107): Այս խնդիրի շուրջ երկար խօսակցութիւններ են տեղի ունենում Հայսատանի անվտանգութեան նախարարի հետ, որի արդիւնքում 1953 -ին Նժդեհը եւ Տեւեճեանը Երեւանի բանտից համատեղ նամակ են գրում Ս. Վրացեանին (որն այդ ժամանակ Դաշնակցութեան հետախուզական դպրոցի տնօրէնն էր)` հաղորդելով նրան մերձենալ ռուսներին` հակաթուրքական հողի վրայ: Սակայն Մոսկուայում նպատակայարմար չգտան նամակը ուղարկել, եւ այն մնաց միայն որպէս փաստաթուղթ («հայրենիքի ձայնէ շաբաթաթերթ, Երեւան, 1993, թիւ 34: «երկիրէ օրաթերթ, Երեւան, 1992, 31-ը դեկտեմբերի):
Այնուհետեւ, Նժդեհին նորից տեղափոխում են Վլադիմիր, ուր եւ մահացել է 1955 թ. դեկտեմբերի 21-ին (Տեւեճեանը նշում է նոյեմբերի 21-ը, որը ճիշտ չէ):
Խորհրդային ղեկավարութիւնը Նժդեհին զրկեց ընդհանուր ներումից օգտուելու իրաւունքից, դա աբյն դէպքում, երբ դրան արժանացան զգալի թուով հակախորհրդային գործիչներ եւ գերմանական բանակի զօրավարներ:
Ստանալով բանտային վարչութեան հեռագիրը Նժդեհի մահուան մասին` եղբայրը` Լեւոն Տէր-հարութիւնեանը, շտապ մեկնում է Վլադիմիր: Նրան յանձնւում են եղբօր զգեստն ու ժամացոյցը, իսկ ձեռագրերը` ոչ: Թոյլ չի տրւում նաեւ մարմինը տեղափոխել Հայաստան:
Նա կատարում է եղբօր թաղումը, գերեզմանը ցանկապատել տալիս ու տախտակի վրայ ռուսերէն պատուիրում գրել` «տեր-հարութիւնեան Գարեգին Եղիշի (1886-1955)է (Արմէն Սեւան, «բանտարկեալի մը յուշերըէ, էջ 133: Էջ 34-ում զետեղուած է Վլադիմիրում Նժդեհի գերեզմանի լուսանկարը):

*   *   *
Սակայն, ինչպէս ամէն մի իրական հերոս, Նժդեհը չմոռացուեց:
1963 թ. սեպտեմբերին Բոստօնի «հայրենիքէ ակումբում բացուեց Նժդեհի կիսանդրին, որը պատրաստուել էր Բէյրութում` արձանագործ Զաւէն Խտշեանի ձեռքով (Կ. Գրորգեան «ամենուն տարեգիրքըէ, 1964, էջ 577): Այս առիթով տեղի ունեցաւ մեծ հանդիսութիւն. «հայրենիքէ օրաթերթը բացառիկ համար լոյս ընծայեց` գրեթէ ամբողջովին նուիրուած Նժդեհին (1963 թ., 13 սեպտեմբերի), բացառիկ թիւ հրատարակուեց նաեւ Հայ երիտասարդաց դաշնակցութեան պաշտօնաթերթ «հայրենիքէ անգլերէն շաբաթաթերթը: Իսկ 1968-ին Բէյրութում «համազգայինե-ը հրատարակեց Նժդեհին նուիրուած ծաւալուն եւ շքեղ մի գիրք (1989թ. այն վերատպուեց Լոս Անջելեսում` Հ.Յ.Դ. «ռոստոմէ կոմիտէի հրատարակութեամբ): Այս ամէնը վկայում են, որ անկուսակցական դարձած Նժդեհը Դաշնակցութեան կողմից վերարժէքաւորւում էր:
1993թ. Երեւանում Հ.Յ.Դ. «դէպի Երկիրէ մատենաշարով, պատմաբան Ռուբեն Խուրշուդեանի առաջաբանով լոյս տեսաւ Նժդեհի «խորհրդակցութիւններըէ, որն իրենից ներկայացնում է նրա` սովետական բանտախցերում գրուած մտածումներն ու խոհերը, ինչի գոյութեան մասին (իբրեւ ձեռագիր) դեռեւս վկայում է Նժդեհի բանտակից Տրեճեանը:
1983-ին Նժդեհի աճիւնը Վլադիմիրից (գերեզմանի լուսանկարի օգնութեամբ եւ Նժդեհի հարազատներից մէկի միջոցով) տեղափոխւում է Երեւան: Նոյն տարի աճիւնից մի նշխար ամփոփւում է Խուստուփ լեռան լանջին` Կոզնի կոչուած աղբիւրի մօտ, իսկ հիմնական աճիւնը ցինկի արկղի մէջ մի քանի տարի պահելուց յետոյ, 1987-ին հանգրուանում է Գլաձորի Սպիտակաւոր վանքի բակում (Վ. Առաքէլեան «նժդեհէ, Երեւան 1989թ., էջ 72. տեբս նաեւ, Ա. Բունիաթեան, «նժդեհի վերադարձըէ, Եր. 1999թ.):
Իր մահից յետոյ տասնամեակներ անց միայն` 1992-ին Նժդեհը արդարացվց, ինչի կարիքը ինքը երբեւէ չունէր:

Scroll Up