Քոնեակի Արտադրութիւնը Հայաստանի Մէջ Աճած Է 7,4 Տոկոսով` Մինչեւ 13 Մլն Լիթր

2013-ի յունուար-սեպտեմբերին Հայաստանի մէջ արտադրուած է 13 146,8 հազար լիթր քոնեակ, որ 7,4 % տոկոսով աւելի է 2012-ի նոյն շրջանի ցուցանիշէն (12 238,4 հազար լիթր): Ինչպէս կը հաղորդէ Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայութիւնը, նոյն շրջանին  երկրին մէջ արտադրուած է 6 556,7 հազար լիթր օղի, որ քիչ է 2012-ի ցուցանիշէն (7 003,9) 6,4 տոկոսով:Բացի այդ, 2013-ի յունուար-սեպտեմբերին արտադրուած է 4 062,8 հազար լիթր գինի 2012-ի 2 3 003 հազար լիթրի փոխարէն (35,3 տոկոս աճ): Շամփէյն-Գինիներու
արտադրութիւնը աճած է 55,6 տոկոսով` կազմելով 195,7 հազար լիթր: Հաշուետու շրջանին  երկրին մէջ արտադրուած է 15 187,5 հազար լիթր գարեջուր, որ 38,4 տոկոսով աւելի է 2012 յունուար-սեպտեմբերէն` հասնելով 10 971,2 հազար լիթրի:

Ոչ ալքոհոլային խմիչքներու արտադրութիւնը 2013-ի յունուար-սեպտեմբերին կազմած է 41 607,7 հազար լիթր, որ 40 տոկոսով աւելի է 2012-ի նոյն շրջանի ցուցանիշէն (29 730,1):

2013 թ. սեպտեմբեր 30-ի դրութեամբ խաղողի բերքը Հայաստանի մէջ կազմած է մօտ 152 հազար թոն: Ելոյթ ունենալով Երեւանի մէջ կայացած մամլոյ ասուլիսին` գիւղնախարարի տեղակալ Սամուէլ Գալստեան վստահութիւն  յայտնած է, որ 2013 թ. բերքի ծաւալը կը գերազանցէ նախորդ տարուան մակարդակը` 241,4 հազար թոն:

Խաղողի մթերման գինը ընթացիկ տարուան կազմած է 145 դրամ 1 քկ դիմաց` 2012 թ. 142,1 դրամի փոխարէն: Մթերման ծաւալները 2012 թ. կազմած են 156,600 թոն, իսկ ընթացիկ տարուան սեպտեմբեր 27-ի դրութեամբ` 92,193 թոն:

panarmenian.net

Scroll Up