Ժառանգաւորաց Վարժարանի Եւ Ընծայարանի Ուսումնական Տարուայ Բացում
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2016/09/վարժարան-300x225.jpg)
Սեպտեմբերի 5-ին, Երուսաղէմի Ժառանգաւորաց Վարժարանի հանդիսութիւնների սրահում տեղի ունեցաւ Ժառանգաւորաց Վարժարանի եւ Ընծայարանի 173-րդ ուսումնական տարուայ պաշտօնական բացումը:
Միաբանութեան՝ սրահ մուտք գործելուց յետոյ, սաները նախ երգեցին Վարժարանի հիմնը, որից յետոյ տեսուչ Տ. Թէոդորոս Վրդ. Զաքարեանը ընթերցեց «Սերմնացանի» առակը: Աւետարանի ընթերցումից յետոյ Տեսուչ Հ. Սուրբը ներկաներին փոխանցեց իր ողջոյնի խօսքը , որի աւարտին Պատրիարք Սրբազան Հայրը սաներին եւ ուսուցչական կազմին տուեց իր հայրական խրատն ու օրհնութեան խօսքը:
Արարողութիւնից յետոյ Պատրիարք Սրբազանը եւ Միաբան Հայրերը հանդիպեցին ուսուցչական կազմի հետ:
Այս տարի Վարժարանը ունի 30 ուսանողներ: Երկու շաբաթից14 նոր ուսանողներ պիտի ժամանեն Երուսաղէմ՝ ուսանելու համար Վարժարանում:
Երուսաղէմի Ժառանգաւորաց Վարժարանը եւ Ընծայարանը ամենահին կրօնական կրթական հաստատութիւնն է Հայ Եկեղեցու մէջ, որը հաստատուել է 1843-ին: