ՀՀ սփիւռքի նախարարը շնորհաւորած է Միսլատայի մէջ հայկական առաջին ռատիօժամի հիմնադրման առիթով
Սպանիոյ հայ համայնքի եւ «Արարատ» հայկական միութեան սիրելի՛ ներկայացուցիչներ,
Սիրելի՛ Արարատ Ղուկասեան,
Ջերմօրէն շնորհաւորում եմ Ձեզ` «Արարատ» միութեան ջանքերով Սպանիայի Միսլատա քաղաքում «Հայկական ժամ» հայկական առաջին ռատիօժամը հիմնելու կապակութեամբ:
«Հայկական ժամ»-ի հեռարձակումը, յատկապէս հայ մանուկների եւ պատանիների համար, եզակի հնարաւորութիւն է` լսելու Ոսկեղենիկ մեր մայրենին, ծանօթանալու հայ ազգային արժէքներին եւ ամենափոքր տարիքից դառնալու հայկական արժեհամակարգի իրական կրողներն ու առաջինը յաջորդ սերունդներին փոխանցողները: Ուրախալի է նաեւ, որ հաղորդուող նիւթն ու տեղեկատուութիւնն ուղեկցւում են հա յ երգով ու ասմունքով:
Միսլատայի կիրակնօրեայ դպրոցի հիմքի վրայ հիմնելով «Արարատ» հայկական միութիւնը` Դուք տարիներ շարունակ դպրոցի աշակերտների ջանքերով բեմադրել էք ազգային-հայրենասիրական մոտիվներով ներկայացումներ, կազմակերպել էք ցուցահանդէսներ, Վալենսիայում հիմնել էք «Հայրենիք» անունով մինչ օրս գործող առաջին հայկական թերթը, իսկ Հայոց ցեղասպանութեան զոհերի յիշատակը յաւերժացնող «Կենաց խաչ» յուշարձանի տեղադրումը եւ Վալենսիայում անցկացուած բազմաթիւ այլ միջոցառումները նպաստեցին, որ Հոկտեմբերի 27-ին Սպանիայի Վալենսիա մարզի Ալդայա քաղաքը պաշտօնապէս ճանաչի Հայոց ցեղասպանութիւնը` համալրելով Սպանիայի տասնեակ այն քաղաքների ցանկը, որոնք պաշտօնապէս ճանաչել եւ դատապարտել են Հայոց ցեղասպանութիւնը:
Չեմ կասկածում նաեւ, որ «Հայկական ժամ» ռատիօժամով եթեր հեռարձակուող թողարկումները ազգային նոր շունչ ու աւիւն պիտի հաղորդեն Սպանիայի հայ համայնքին` խթան դառնալով նորանոր հայանպաստ որոշումների կայացմանը:
Համոզուած եմ, որ Ռատիօժամի հաղորդավարները` պատմաբան, հայ ազգային արժէքների նուիրեալ, մեզ շատ սիրելի Արարատ Ղուկասեանը, կինոգէտ Գայեանէ Ղազարեանը եւ ողջ խմբագրակազմը, կը կարողանան կատարել իրենց առջեւ դրուած պարտականութիւնը, սէր կ’արթնացնեն Հայրենիքի նկատմամբ, ցանկութիւն` Հայաստան այցելելու եւ Մայրենին սովորելու:
«Հայկական ժամ»-ին մաղթում եմ անխափան եթեր ու նորանոր ձեռքբերումներ:
Բարի՛ երթ «Հայկական ժամ»-ին:
ՅԱՐԳԱՆՔՈՎ`
ՀՐԱՆՈՅՇ ՅԱԿՈԲԵԱՆ