Իրանի Երկրաշարժէն Տուժածներուն Եւ Զոհերուն Մէջ Հայեր Եւ ՀՀ Քաղաքացիներ Չկան. ԱԳՆ

ԱԳՆ մամուլի խօսնակ Տիգրան Բալայեան Թուիթըրի իր էջին միջոցով տեղեկացուցած է, որ Իրանի մէջ տեղի ունեցած աւերիչ երկրաշարժի պատճառով հայեր եւ ՀՀ քաղաքացիներ չեն տուժած:

«Ըստ Իրանում եւ Իրաքում ՀՀ դեսպանութիւնների նախնական տուեալների`  իրան-իրաքեան սահմանին տեղի ունեցած երկրաշարժից տուժածների շրջանում ՀՀ քաղաքացիներ եւ հայեր չկան: ՀՀ ներկայացուցչութիւնները մշտական կապի մէջ են տեղի իշխանութիւնների հետ»,–գրած է Բալայեան:

 

 

Scroll Up