Խաչքարերը Հայաստան չվերադարձան
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2015/04/վվ.jpg)
Գեղարդավանքի 1216 թվականի այս խաչքարը 2007 թվականին տեղափոխվել էր Փարիզի Լուվր թանգարան «sacra Armenia» Սուրբ Հայաստան ցուցահանդեսի համար, որից հետո պետք է վերադառնար Հայաստան։ Բայց ստացվեց այնպես, որ խաչքարը Լոռեբերդի նշանավոր «չորս ավետարանիչներ» խաչքարի հետ միասին հանգրվան գտավ Նյու Յորքի Մետրոպոլիտեն թանգարանում՝ կրկին հայրենիք վերադարձնելու պայմանով։ Ըստ ոչ հավաստի տվյալների Լոռեբերդի խաչքարը վաճառել են Մետրոպոլիտենի վրա, իսկ ինչպես տեսանք, Գեղարդավանքի խաչքարը տեղադրվեց ՄԱԿ գլխավոր անսամբլեայի շենքում։
Ըստ ՀՀ օրենսդրության, Հայաստանի Հանրապետության տարածքից արգելվում է արտահանել մշակութային ժառանգության առանձնակի արժեքավոր մշակութային արժեքները` անկախ դրանց uտեղծման ժամանակից կամ պատկանելությունից , դրանք կարելի է միայն ժամանակավոր արտահանել: