Դնեպրոպետրովկսում մեկնարկել է Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված երկօրյա գիտաժողով
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2015/04/Dnepropetrovsk-300x225.jpg)
Դնեպրոպետրովսկի ‹‹Վարդուհի›› հայկական մշակույթի կենտրոնում մեկնարկել է երկօրյա միջազգային գիտաժողով՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին:
Ինչպես հաղորդում է Genocide.org.ua կայքը, նախաձեռնողներն են Ուկրաինայի հայերի միությունը, «Օջախ» հայկական մշակույթի կենտրոնն ու Եվրոպական քրիստոնեական կոնգրեսը: Գիտաժողովում մի քանի տասնյակ հայ եւ ուկրաինացի պատմաբաններ ու հայագետներ կանդրադառնան Հայոց ցեղասպանությանն ու միջազգային ճանաչման ու դատապարտման անհրաժեշտությանը: