Վիրահայոց թեմի և «Հայարտուն» կենտրոնի արտագնա հոգևոր-մշակութային միջոցառումը Թեթրիծղարոյի շրջանի Սամշվիլդե հայաբնակ գյուղում

Հունիսի 29-ին, Վիրահայոց թեմի և «Հայարտուն» կենտրոնի արտագնա հոգևոր-մշակութայ
Թբիլիսիի Սուրբ Գևորգ եկեղեցու երգչախմբի (խմբավար Լուիզա Վարդանովա) մասնակցությամբ և պատարագիչ-քահանա Տ. Նարեկ քահանա Ղուշչյանի գլխավորույամբ հնչեց Սուրբ Պատարագը՝ հոգևոր կյանքից կտրված այս գյուղի բնակչությանը բերելով հավատքի նոր բերկրանք:
Գյուղի հասարակության հետ հանդիպման ժամանակ Վիրահայոց թեմի առաջնորդը քարոզ խոսեց օրվա խորհրդի՝ Սրբոց երկոտասան առաքելոցն Քրիստոսի և սրբոյն Պողոսի՝ երեքտասաներորդ առաքյալի մասին, իր օրհնությունը հղելով հավաքված ժողովրդին՝ Սրբազան Հայրը կոչ արեց հավատարիմ մնալ հայոց քրիստոնյա եկեղեցուն, պահպանել լեզուն և ավանդույթները և ապրել հայկական ոգով:
Գյուղամիջում «Հայարտուն» կենտրոնի «Անի» պարային համույթի (պարուսույց Անգելինա Նազարյան-Քոչյան) և անհատ կատարողների մասնակցությամբ տրվեց ճոխ համերգ:
Վերջում ուզում ենք ավելացնել, որ Սամշվիլդեի գյուղապետը և տեղի միջնակարգ դպրոցի տնօրենը իրազեկված էին Վիրահայոց թեմի առաջնորդի և թբիլիսահայ պատվիրակության ժամանման մասին, սակայն ինչ-ինչ անհասկանալի պատճառներով երկուսն էլ գյուղից բացակայում էին: Թերևս հոգևոր դասի և մշակույթի գործիչների հետ գյուղի բնակչության հանդիպումն անցավ ջերմ մթնոլորտում: