Տեղի կունենա Թեքեյանական 5-րդ օլիմպիադայի հաղթողների մրցանակաբաշխությունը

«Թեքեյան Կենտրոն» հիմնադրամը հրավիրում է մասնակցելու Թեքեյանական 5-րդ օլիմպիադայի հաղթողների մրցանակաբաշխության արարողությանը, որը տեղի կունենա  ապրիլի 18-ին` ժամը 16.00-ին Թեքեյան Կենտրոնում /Խանջյան 50, մրցույթի սկիզբը` 11:00/: Այս մասին հայտնում են կենտրոնի մամուլի ծառայությունից:

Արդեն հինգերորդ տարին է, ինչ «Թեքեյան Կենտրոն» հիմնադրամը կազմակերպում է օլիմպիադա հայոց լեզու, գրականություն, մաթեմատիկա եւ անգլերեն առարկաներից:

Օլիմպիադան տարեցտարի լայն մասսայականություն է ձեռք բերում եւ արդեն վերածվել է բարի ավանդույթի: Միջոցառման նպատակն է` խթանել եւ խրախուսել հայոց եւ օտար լեզուների, հայ գրականության, ինչպես նաեւ այլ առարկաների իմացությունը, առողջ մրցակցության պայմաններում հնարավորություն տալ աշակերտներին դրսեւորել իրենց գիտելիքները, ինչպես նաեւ ծանոթանալ տարբեր մարզերում բնակվող հասակակիցների հետ:

Օլիմպիադային մասնակցում են Երեւանի, Գյումրիի, Ստեփանավանի, Կարբիի եւ Բերձորի /Արցախ/ Վ. Թեքեյանի անվան դպրոցների 8–րդ դասարանի թվով 70 աշակերտ:

Scroll Up