Պապի համարձակ հայտարարությունը համապատասխանում է նրա փիլիսոփայությանը. «BBC»
Անցյալ տարի Թուրքիա այցելած Հռոմի Պապը, թերեւս, հրաշալի հասկանում էր, որ «ցեղասպանություն» բառն օգտագործելով՝ կվիրավորի չափավոր մահմեդական այդ երկրին, գրում է Artsakhpress-ը:
Այսպիսի կարծիք է հայտնել Հռոմում «BBC»-ի թղթակից Դեւիդ Ուիլլին՝ մեկնաբանելով ապրիլի 12-ի պատարագի ընթացքում Հռոմի Ֆրանցիսկոս Պապի հայտարարությունը, որում նա ճանաչեց Հայոց ցեղասպանությունը:
«Սակայն Պապի հզոր արտահայտությունը, որ «չարիքը թաքցնելը կամ ժխտելը նման է այն բանին, որ թույլ տաս վերքն արյունահոսի եւ չկապես այն», մյուս բոլոր՝ համեմատաբար նոր զանգվածային սպանությունների ավելի ընդարձակ դատապարտում էր:
Հիմա մնում է տեսնել, թե նրա հայտարարությունն ինչպես կազդի չափավոր մահմեդական պետությունների հետ Վատիկանի հետագա հարաբերությունների վրա: Դա համարձակ որոշում էր, սակայն լիովին համապատասխանում էր բարոյական փաստարկների թեմայի շուրջ բացահայտ երկխոսության շուրջ Ֆրանցիսկոսի փիլիսոփայությանը:
Այն, որ Ֆրանցիսկոս Պապը կենտրոնացավ քրիստոնեությունը որպես պետական կրոն առաջինն ընդունած պետության՝ Հայաստանի ուղղությամբ, եւս մեկ հիշեցում է Արեւելյան Եվրոպայում եւ Մերձավոր Արեւելքում Կաթոլիկ եկեղեցու խորը արմատների մասին»,- նշել է Դեւիդ Ուիլլին: