Հայաստանն ամենահավատացյալ երկրների հնգյակում է. սոցհարցում

Ամերիկյան Win/Gallup International Association-ն աշխարհի 65 երկրի 63.858 բնակչի շրջանում սոցհարցում է անցկացրել, որի արդյունքները վկայում են, որ մեր երկիրը համարվում է աշխարհում ամենահավատացյալ պետություններից մեկը:

dailymail.co.uk-ի փոխանցմամբ՝ յուրաքանչյուր երկրում հարցվել է 1.000 մարդ, գրում է Արցախպրեսը: Հայաստանում հարցվածների 93 տոկոսն իրեն հավատացյալ է համարում, ինչի շնորհիվ մեր երկիրը ներառվել է ամենահավատացյալ պետությունների 5-յակում:

Աղբյուրը մանրամասնում է, որ 94 տոկոս ցուցանիշով առաջին տեղում է Թաիլանդը, որին հաջորդում են Հայաստանը, Բանգլադեշը, Վրաստանն ու Մարոկկոն:

Վարկանիշային աղյուսակի ամենաստորին հատվածում են հայտնվել Չինաստանը, Ճապոնիան, Շվեդիան ու Չեխիան: Այս երկրներում հարցվածների միայն 6,13.19 և, համապատասխանաբար, 23 տոկոսն է իրեն հավատացյալ համարում:

Աղբյուրը մանրամասնում է, որ ամբողջ աշխարհի բնակչության 2/3-ն իրեն հավատացյալ է համարում:

 

Scroll Up