Հալեպի հայկական համայնքը վնասներ է կրել վերջին հրթիռակոծությունների հետևանքով (տեսանյութ)

Հալեպից շարունակվում են տագնապալի լուրեր ստացվել: «Գանձասար» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Զարմիկ Պողիկյանը «Հայերն այսօրին» տեղեկացրեց, որ հրթիռակոծվել է հայաշատ Սուլեյմանիե թաղամասը, որի հետևանքով վնասվել է «Սիմոն Վրացյան» կենտրոնը, ուր ժամանակավորապես տեղափոխվել էր Հալեպի Ազգային Առաջնորդարանը: Հրթիռակոծության հետևանքով կան նաև հայ վիրավորներ, որոնց կյանքին, բարեբախտաբար, վտանգ չի սպառնում: