Կարսում հերթական եկեղեցին է փլուզման եզրին հայտնվել

Կարս քաղաքից 42 կմ հեռավորությամբ գտնվող Օղուզլու գյուղի պատմական եկեղեցու վիճակը ցավալի է։ Ինչպես տեղեկացնում է «Միլլիյեթ» թերթի կայքը, պահպանության տակ չառնված եկեղեցու մասին եթե մոտ ապագայում հոգ չտանեն, փլուզվելու է ու անհետանա, գրում է Tert.am-ը:
Կարսի շատ շրջաններում գտնվող պատմական կոթողներն անտերության են մատնվել և հանձնված են բախտի քմահաճույքին։
Անիի ավերակների մոտ գտնվող Օղուզլու գյուղի եկեղեցին էլ կիսավեր է, պատերը փլուզվել են, գանձ որոնողները փորել են տարածքը։
Կարսի նահանգապետ Գյունայ Օզդեմիրը մի ծրագրով այցելել էր գյուղ, որտեղ գյուղացիները նշել էին եկեղեցու պահպանման անհրաժեշտության մասին։
Կարս նահանգում գտնվող այս եկեղեցին՝ մարդկանց տեսադաշտից հեռու, անուշադրության մատնված, կարողացել է դեռ կանգուն մնալ։