Թուրքական մամուլն անդրադարձել է Քիմ Քարդաշյանի՝ Հայաստան կատարելիք այցին

Ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանի՝ Հայաստան կատարելիք այցին անդրադարձել են թուրքական հայտնի լրատվամիջոցները։
Թուրքական Hurriyet-ը գրում է, որ Քիմ Քարդաշյանը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ Հայաստան է մեկնում։ «Հայաստանում Քարդաշյան ընտանիքի անցկացրած 8 օրերը նկարահանվելու են եւ ամեն ինչ ցուցադրվելու է Keeping Up With The Kardashians ռեալիթի ծրագրում»,-գրում է Hurriyet-ը։
ԱՄՆ հեռուստատեսությունում Ցեղասպանության քարոզչություն։ Նման վերնագրով է Քարդաշյանի հայաստանյան այցը մեկնաբանել թուրքական Superhaber.tv-ին։
Թուրքական Internethaber կայքն էլ գրում է, որ Քիմ Քարդաշյանը օդանավակայանում լրագրողների հայտնել է, որ Ցեղասպանության 100-րդ տարելիցի համար է այցն իրականացնում։ «Հայրս՝ Ռոբերտ Քարդաշյանը, հայ է, եւ այս այցը մեր ընտանիքի համար շատ կարեւոր է»,-Քիմի խոսքերը մեջբերում է Internethaber-ը։