Google- ն իր Ապրիլի 7-ի դուլդը նվիրել է Մայրության և գեղեցկության տոնին
Google կորպորացիան դուդլ է ստեղծել Ապրիլի 7-ին մեր երկրում նշվող Մայրության և գեղեցկության տոնի առթիվ: Տոնական օրերին, հանրահայտ մարդկանց ծննդյան օրերին կամ նշանակալի իրադարձությունների ժամանակ, ավանդույթի համաձայն, Google-ը փոխում է իր տարբերանշանը այսպես կոչված դուդլի , ինչն անգլերենից թարգմանաբար նշանակում է խղբզել, անփույթ նկարել:
Անիմացիոն պատկերը` նվիրված հայկական Ապրիլի 7-ին հասանելի է եղել որոնողական համակարգի հայալեզու հատվածում` google.am հասցեով: