«Ինձ խոստացիր». Արմեն Աշոտյանը հեղինակային երգով է շնորհավորում Կանանց տոնը (տեսանյութ)

«Ինձ խոստացիր». այս վերնագիրն ունի ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի նոր երգը, որը յուրահատուկ նվեր է հայ կանանց և աղջիկներին: Հիշվող, պարզ, բայց ոչ պարզունակ, զգացմունք արթնացնող երգ. այսպես է իր ստեղծագործությունը բնորոշում ԿԳ նախարարը: Արմեն Աշոտյանը հույս ունի, որ կանայք և աղջիկները կգնահատեն իրենց կատարած համեստ աշխատանքը և այն ջանքերը, որ գործադրվել են երգի միջոցով հաճելի րոպեներ պարգևելու համար:
«Ինձ խոստացիր»
Ինձ խոստացիր, որ կհիշես անունը իմ:
Ինձ խոստացիր, որ կսիրես օրերը հին:
Ինձ խոստացիր, որ կպատմես հազար հեքիաթ:
Ինձ խոստացիր, որ կմնաս միշտ հարազատ:
Ինձ խոստացիր արևածագ,
Ինձ խոստացիր գարնան վտակ,
Ինձ խոստացիր, որ չեմ մնա ես մեն մենակ:
Կանցնեն օրեր ու տարիներ` քեզ կսպասեմ:
Կանցնեն ամպեր ու քամիներ` քեզ կպահեմ:
Կանցնեն նրանք, ում համբուրել եմ, բայց ստել:
Կանցնեն նրանք, ում արթնացել ու չեմ տեսել:
Կանցնեն մարդիկ խայտաբղետ,
Կանցնեն ու կկորչեն անհետ,
Կանցնեն բոլորը` դու մնա ինձ հետ:
Ինձ խոստացիր, որ կհիշես անունը իմ …