ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը մասնակցեց ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի տարեկան ընդհանուր ժողովին
Ապրիլի 3-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը մասնակցեց ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի 2014թ. գիտական և գիտակազմակերպական գործունեության հիմնական արդյունքներին նվիրված տարեկան ընդհանուր ժողովին:
Բացման խոսքով հանդես եկավ ՀՀ ԳԱԱ նախագահ, ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանը, ով զեկուցեց Ակադեմիայի 2014թ. գիտական գործունեության հիմնական արդյունքների մասին: