Կալկաթայի հայկական դպրոցը տոնում է 194-րդ տարեդարձը
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2015/04/Kalkata.jpg)
Կալկաթայի Մարդասիրական ճեմարանը ապրիլի 1-ին տոնել է հիմնադրման 194-ամյակը` նշանավորելով հայ-հնդկական կրթական համագործակցության բազմամյա ժառանգությունը:
«Ասպարեզ» պարբերականի փոխանցմամբ՝ կրթօջախի տարեդարձի տոնակատարության ժամանակ հնչել են ողջույնի խոսքեր, բեմականացվել պոեմներ, ելույթ է ունեցել դպրոցական երգչախումբը:
Կալկաթայի հայկական դպրոցը հիմնադրվել է 1821 թվականին՝ Հնդկաստանի հայ համայնքի ականավորանդամներ Աստվածատուր Մուրադխանյանի և Մնացական Վարդանյանի շնորհիվ: Այն հայկականգաղութների երեխաներին կրթելու նպատակով կառուցված միակ կրթական կենտրոնն էր Արևելքում:Ներկայումս այնտեղ ուսանում են 40 հայ երիտասարդներ Հայաստանից, Իրաքից, Իրանից: Կալկաթան հայրենի օջախ է դարձել քրիստոնյա հայերի համար 17-րդ դարից, և այսօր մոտ 30 հայ ընտանիք ենապրում այնտեղ: Կալկաթայի կենտրոնում է գտնվում Նազարեթ հայկական եկեղեցին: