ՀՀ սփյուռքի նախարարն ընդունեց «Թեքնոլոջի ընդ Սայնս Դինամիքս» ընկերության նախագահին

Ապրիլի 1-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց «Թեքնոլոջի ընդ Սայնս Դինամիքս» ընկերության նախագահ, գիտությունների դոկտոր Վահան Շաքարյանին:

 Ընկերությունը Հայաստանում նախաձեռնել է հայկական առաջին պլանշետների (Արմթաբ) և սմարթֆոնների (Արմֆոն) արտադրությունը:

 Հանդիպման ընթացքում Վահան Շաքարյանը նախարարին տեղեկացրեց, որ  վերջին շրջանում  ընդլայնվել է Հայաստանում ԱՄՆ-ից կատարվող ներդրումների ծավալները, մեծացել է  ընկերության արտադրանքի տեսականին՝ ընդգրկելով նաև դպրոցական լաբորատորիաների, տարբեր մարտկոցների արտադրությունը:  Նա հույս հայտնեց, որ առաջիկայում «Պատրաստված է Հայաստանում» մակնիշը կրող վերոնշյալ ապրանքատեսակներն իրենց տեղը կգրավեն միջազգային շուկայում:

 Քննարկվեցին նաև Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված «Նյու Թեքնոլոջի Էդյուքեյշն ֆոնդ» հիմնադրամի և «Թեքնոլոջի ընդ Սայնս Դինամիքս» ընկերության ջանքերով իրականացվող «Երիտասարդներն ընդդեմ ցեղասպանության» ծրագրի հետ կապված հարցեր:

Scroll Up