Նյու Յորքում յոթ հայեր Էլլիս կղզու պատվավոր մեդալ կստանան

Այս տարի յոթ ամերիկահայեր Նյու Յորքում Էլլիս կղզու հեղինակավոր Պատվավոր մեդալ կստանան: news.am-ի փոխանցմամբ՝ այս մասին գրում է «Asbarez»պարբերականը:

Կազմակերպություների ազգային էթնիկ կոալիցիան, որը շնորհում է մեդալները, հայտարարել է, որ Պատվավոր մեդալ կստանան Հարրի Նաջարյանը, Վահե Կարապետյանը,Մայք Սարյանը, Քրիսթոֆեր Ադամյանը, Թեդ Չագլասյանը, Մայք Ջուլհակյանը եւ Սահմոն Գրիգոր Սիմոնյանը: Պարգեւատրման արարողությունը տեղի կունենա մայիսի 9-ին:

Ամեն տարի Էլլիս կղզու Պատվավոր մեդալ է շնորհվում օրինակ ծառայող ամերիկյան անվանի քաղաքացիների, որոնք իրենց կյանքը նվիրում են հանրությանը ծառայելուն, պահպանում եւ հարգում են իրենց պատմությունը, ավանդույթներն ու արժեքները:

Այս պարգեւով կազմակերպությունը գնահատում է երկրում ներգաղթյալների եւ նրանց երեխաների ներդրումն ու փորձը:

Scroll Up