Անդրանիկ Օզանյանի 150-ամյակին նվիրված հուշ-երեկո Մոսկվայում

Մարտի 26-ին Ռուսաստանի հայերի միություն-ում ՀՀ Սփյուռքի նախարարության «Մեր մեծերը» ծրագրի շրջանակներում տեղի է ունեցել Անդրանիկ Օզանյանի 150-ամյակին նվիրված հուշ-երեկո` «Արծիվ սլացիր» խորագրով:
Երեկոն վարում էր Մոսկվայի հայ համայնքի անվանի ներկայացուցիչ Անահիտ Նիկոյանը: Նա ընթերցեց Անդրանիկի կենսագրության որոշ հատվածներ: Միջոցառմանը հնչել են հայ դասականների խոսքերը Անդրանիկի մասին, հայրենասիրական ազգային երգեր: Ելույթներով հանդես են եկել Մոսկվայի հայ համայնքի անվանի գործիչ Ռ.Բաբլոյանը, Մոսկվայի մարզի Լյուբերցի քաղաքի ՌՀՄ ներկայացուցիչ Լ.Բարսեղյանը, համայնքի անվանի գրող Գ.Ռշտունին: Նրանք նշեցին նման երաժշտական-գրականագիտական երեկոների անցկացման կարևորությունը: Միջոցառմանը մասնակցել է դեսպանության երկրորդ քարտուղար Վ.Մելքումովան: