«Հայոց ցեղասպանություն. հետազոտությունների հարյուր տարի» միջազգային գիտաժողով՝ Ֆրանսիայի նախագահի հովանու ներքո
Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների ծրագրի շրջանակներում մարտի 25-28-ը Փարիզում կանցկացվի «Հայոց ցեղասպանություն. հետազոտությունների հարյուր տարի» միջազգային գիտաժողովը՝ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի բարձր հովանու ներքո: Այս մասին «Հայերն այսօրը» տեղեկանում է Ֆրանսիայում ՀՀ դեսպանության Ֆեյսբուքյան էջից:
Այսօր Փարիզի Սորբոն համալսարանում գիտաժողովի բացման արարողությունը կգլխավորի Ֆրանսիայի Ազգային կրթության նախարար Նաժատ Վալո-Բելկասեմը: Գիտաժողովը այնուհետև կշարունակվի մարտի 26-ին Հոլոքոստի հուշահամալիրում, մարտի 27-ին Հասարակագիտության բարձրագույն դպրոցում, մարտի 28-ին Ֆրանսիայի ազգային գրադարանում: