Լեհաստանի արտգործնախարարը Թուրքիա կմեկնի 150 հոգանոց պատվիրակությամբ

եհաստանի արտգործնախարարը թուրք պաշտոնակցի հրավերով մարտի 24-26 ժամանակահատվածում պաշտոնական այցով կլինի Թուրքիա: Ըստ թուրքական «turkiyegazetesi.com.tr» լրատվականի՝  Լեհաստանի արտգործնախարարին ուղեկցելու է 150 հոգուց կամզված մեծ պատվիրակություն, գրում է ermenihaber.am-ը:

Անկարայում Լեհաստանի դեսպան Միեջիսլավ  Չինիուչը թուրքական «Անադոլու» պետական լրատվական գործակալությանը հայտնել է, որ երկու երկրների պաշտոնակից նախարարների հանդիպումը նպատակ ունի խթանելու երկկողմ հարաբերությունների տնտեսական և անվտանգության ոլորտները: Կողմերը քննարկելու են նաև տարածաշրջանային և միջազգային հարցեր:

Դեսպան Չինիուչը, հիշեցնելով, որ անցյալ տարի լրացել է Լեհաստան-Թուրքիա դիվանագիտական հարաբերությունների հիմնադրման 600 ամյակը, նշել է , որ երկու երկրների հարաբերությունները բավականին դրական են: Դա է վկայում նաև այն հանգամանքը, որ Թուրքիա եկող 150 հոգանոց պատվիրակության մեջ ընդգրկված են նաև խոշոր գործարարներ և նախարարներ, որոնք նպատակ ունեն քննարկել տարբեր ոլորտներում համագործակցության խնդիրներ: Դեսպանը նաև նշել է, որ ներկայումս Թուրքիայի և Լեհաստանի միջև տարեկան առևտրաշրջանառության ծավալը կազմում է 6 մլրդ դոլար:

Scroll Up