Ղրիմում ապրում են 175 ազգությունների ներկայացուցիչներ, այդ թվում՝ 11 հազար հայեր

Ղրիմում ապրում են 175 ազգությունների ներկայացուցիչներ, թերակղզու բնակչության գրեթե 70 տոկոսը ռուսներ են: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-­ը՝ հղում անելով ՏԱՍՍ-­ին, այս մասին են վկայում բնակչության մարդահամարի նախնական արդյունքները, որոնք ներկայացրել Է Ռուսաստանի բնակչության վիճակագրության եւ առողջապահության վարչության պետ Սվետլանա Նիկիտինան:

«Մարդահամարն անցկացնելիս ազգային պատկանելության հարցը տրվել Է խստիվ այն ձեւակերպմամբ, որով այն զետեղված Է մարդահամարի թերթում, եւ գրի Է առնվել հարցվողների ասածով: Մարդահամարն անցկացնողներին արգելվել Է տալ հուշող հարցեր, սրբագրել պատասխանները»,­ նրա խոսքը մեջբերում Է Ղրիմինֆորմը:

Թերակղզում ամենամեծաթիվ ազգային խումբը ռուսներն են (1,49 միլիոն մարդ, 68 տոկոս), այդ թվում՝ 1,19 միլիոնը (65 տոկոս) ապրում Է Ղրիմի Հանրապետությունում եւ 303,1 հազարը (81 տոկոս)՝ Սեւաստոպոլում: Ազգային կազմով երկրորդ տեղում են ուկրաինացիները, Ղրիմում նրանց թիվը 344,5 հազար Է, ինչը կազմում Է բնակչության 15,7 տոկոսը: Թվաքանակով երրորդ խումբը ղրիմցի թաթարներն են (232,3 հազար մարդ, բնակչության 10,6 տոկոսը): 45 հազար մարդ (2 տոկոս) իրեն համարել Է պարզապես թաթար՝ առանց «ղրիմցի» հիշատակման: «Եզրափակիչ հաշվարկի ժամանակ այս խմբերը կմիագումարվեն»,­ ասել Է Նիկիտինան: Մյուս ազգությունները Ղրիմում կազմում են բնակչության մինչեւ 4 տոկոսը: Դրանցից ամենամեծաթիվը բելոռուսներն են (21,7 հազար մարդ, 1 տոկոս) եւ հայերը (11 հազար մարդ, 0,2 տոկոս):

Ղրիմում հազարից մինչեւ հինգ հազար հոգի կազմող ազգային խմբերի թվում են ադրբեջանցիները, ուզբեկները, մոլդովացիները, հրեաները, կորեացիները, հույները, լեհերը, գնչուները, չուվաշները, բուլղարները, գերմանացիները, մորդվաները, վրացիները եւ թուրքերը: Բնակչության համաղրիմյան մարդահամարը Ղրիմի Հանրապետությունում եւ Սեւաստոպոլում տեղի Է ունեցել 2014 թվականի հոկտեմբերի 14­-ից մինչեւ 25­-ը: Դրա արդյունքների համաձայն՝ թերակղզում ընդամենը բնակվում Է գրեթե 2,3 միլիոն մարդ:

Scroll Up