160 երկկողմ հանդիպում հայ և կանադացի գործարարների միջև
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2015/03/Հայ-և-կանադացի-գործարարներ-300x225.jpg)
Կանադայի առևտրային առաքելությունը Հայաստանում է, այցի շրջանակում կայացել է շուրջ 160 երկկողմ հանդիպում հայ և կանադացի գործարարների միջև:
Առաքելության այցը Հայաստան կազմակերպել են Հայաստանի զարգացման հիմնադրամը, Հայաստանի արդյունաբերողների և գործարարների (գործատուների) Միությունը, Հայաստանում Կանադայի դեսպանությունը: Այս մասին հայտնում են Հայաստանի զարգացման հիմնադրամից:
Մարտի 16ին «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում տեղի է ունեցել հայկանադական գործարար համաժողով, որի շրջանակում ներկայացվել են Հայաստանի ներդրումային միջավայրի, ՀՀում գործող ազատ տնտեսական գոտիների, հանքարդյունաբերության, հեռահաղորդակցության և ինտերնետային կարգավորումների, գյուղատնտեսության և ագրովերամշակող արդյունաբերության վերաբերյալ ոլորտային շնորհանդեսներ: Հայ և կանադացի գործարարների հանդիպումներ են կայացել սննդի վերամշակման (մսամթերքի վերամշակում), հանքարդյունաբերության, տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների, տրանսպորտի, լոգիստիկայի, իրավաբանական և խորհրդատվական ծառայությունների մատուցման և այլ ոլորտներում հնարավոր համագործակցության հեռանկարները քննարկելու նպատակով: Միջոցառումը միտված է դառնալ հարթակ երկու մեր երկրների բարեկամական հարաբերությունների խթանման, գործարարների միջև առևտրատնտեսական հարաբերությունների ամրապնդման և ընդլայնման, նոր գործարար հարաբերությունների ձևավորման և հետագա զարգացման համար: Միջոցառումները մեկնարկել են մարտի 15ին և կավարտվեն մարտի 18-ին: