Հայաստան կայցելի Եվրոպական հարևանության քաղաքականության հարցերով ԵՄ հանձնակատարը

Մարտի 18-ին Հայաստան կայցելի Եվրոպական հարևանության քաղաքականության հարցերով ԵՄ հանձնակատար Յոհանես Հանը: Այս մասին հայտնում են ԱԳՆ մամուլի ծառայությունից:

Յոհանես Հանին կընդունի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը:

Եվրահանձնաժողովի հանձնակատարը կհանդիպի վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ:

Մարտի 18-ին տեղի կունենան Հայաստանի ԱԳ նախարարի և Եվրոպական հարևանության քաղաքականության և ընդլայնման հարցերով ԵՄ հանձնակատարի բանակցությունները, որոնց կհետևի համատեղ մամլո ասուլիս։

Նախատեսված է հանձնակատար Հանի ելույթը Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի 4-րդ լիագումար նստաշրջանին:

Scroll Up