Բուենոս Այրեսի քաղաքային խորհուրդը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ բանաձև է ընդունել

Բուենոս Այրեսի քաղաքային խորհուրդը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ բանաձև է ընդունել, որում մասնավորապես ասվում է. «Այս տարվա ապրիլի 24-ին Ինքնավար քաղաք Բուենոս Այրեսի Օրենսդիր մարմինը հիշատակում է «20-րդ դարի առաջին Ցեղասպանության 100-րդ տարելիցը», որին զոհ է գնացել հայ ժողովուրդը»: